ԼուրերՇոու Բիզնես

Ուզում եմ` դու և Տիգրանն իմանաք, որ ես ձեզ հետ եմ, այլ ոչ թե նրանց. Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Իրինա Ալեգրովայի զանգի մասին

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ նախօրեին իր հետ կապ է հաստատել երգչուհի Իրինա Ալեգրովան և աջակցության խոսքեր ասել։ Սիմոնյանի փոխանցմամբ՝ Ալեգրովան ամբողջովին աջակցում է նրանց, ովքեր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո մնացել են Ռուսաստանում ու օգնում են փախստականներին: Մինչդեռ երկրիը լքած գործընկերների հետ Ալեգրովան չի ցանկանում որևէ ընդհանուր բան ունենալ, գրում է starhit.ru-ն:

Մարգարիտա Սիմոնյանը «Ռոսիա 1»-ի եթերում Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ընթացքում խոսել է Ալեգրովայի հետ երկխոսության մասին։

«Իրինա Ալեգրովան երեկ հեռախոսով զանգահարել է Տիգրանին, իսկ ամուսինս այլ սենյակում էր, ես վերցրեցի հեռախոսը։ Նա ասաց. «Օ, Մարգարիտա, ավելի լավ, որ դու ես։ Ես զանգահարել եմ՝ քեզ ու Տիգրանին ասելու, որ իմանաք՝ ես նրանց հետ չեմ։ Որ դուք հանկարծ չկարծեք, թե մենք այդ բոլորի հետ ենք։ Ես ուզում եմ, որ դուք ու ժողովուրդն իմանան, որ ես իմ ազգի հետ եմ, ես այլ ճամբարում եմ, ես այդ բոլորի հետ չեմ»»,- երգչուհու հետ խոսակցության մասին պատմել է 42-ամյա լրագրողը։

Սիմոնյանը նշել է, որ 70-ամյա Իրինա Ալեքսանդրովնան ոչ ոքի չի դատապարտել, այլ միայն հասկացրել է, որ հայրենիքին տեր կանգնողների կողմն է։ 

«Ալեգրովան դրա համար զանգահարել էր, դա ինձ շատ զարմացրեց: Նա ոչինչ չխնդրեց»,-  հավելել է Մարգարտիան։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close