ԱշխարհԼուրերՇոու Բիզնես

Ջոնի Դեփը շահել է նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի նկատմամբ դատը

Դերասան Ջոնի Դեփի և նրա նախկին կնոջ՝ դերասանուհի Էմբեր Հերդի միջև զրպարտության գործով դատավարությունը մոտեցավ ավարտին. երդվյալ ատենակալները դատավճիռ են կայացրել 14 ժամ քննարկումներից հետո, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երկու կողմերի ներկայացուցիչներին:

Երդվյալ ատենակալները զրպարտություն են համարել Հերդի պնդումները, որ նա ընտանեկան բռնության զոհ է դարձել: Նրանց կարծիքով՝ Հերդը պետք է Դեփին վճարի 10 միլիոն բարոյական վնասի և ևս 5 միլիոն՝ պատժիչ վնասի համար։ Դատավորը նվազեցրել է գումարի երկրորդ մասը: Վիրջինիա նահանգի օրենքով առավելագույն հնարավորին` 350 հազար դոլարով։

Հակընդդեմ հայցով Հերդը 2 միլիոն դրամ է ստացել ոչ նյութական վնասի համար, ատենակալները Դեփի հայտարարություններից մեկը համարել են զրպարտություն:

Նախկին ամուսինների միջև զրպարտության գործով դատավարությունը պետք է սկսվեր դեռ 2019 թվականին, սակայն հետաձգվեց կորոնավիրուսային համաճարակի պատճառով։ Այն շարունակվել է ապրիլից, և երդվյալ ատենակալներն, ընդհանուր առմամբ, լսել են կողմերի ավելի քան 100 ժամ ցուցմունքները։

Դեփի փաստաբանները 2019 թվականին դատի են տվել Հերդին 50 միլիոն դոլար արժողությամբ զրպարտության համար՝ 2018 թվականի Washington Post-ում տպագրված նյութի համար, որտեղ նա իրեն անվանել է «ընտանեկան բռնությունը ներկայացնող հասարակական գործիչ»: Թեև Դեփի անունը չի նշվում հոդվածում, նա պնդում է, որ դա իրեն արժեցել է դերասանական շահավետ դերեր չառաջարկելը: Մասնավորապես՝ նա կորցրել է Warner Bros ընկերության հետ իր պայմանագիրը Fantastic Beasts ֆիլմաշարի համար, որտեղ պետք է խաղար հինգ ֆիլմերում, սակայն ֆիլմաշարում Դեփին փոխարինեց դանիացի դերասան Մադս Միկելսենը։

Հերդը 100 միլիոն դոլարի պատասխան հայց է ներկայացրել, որտեղ նա Դեփին մեղադրում է չարաշահումների մեջ, բայց Դեփը դատարանում արդեն հերքել է այս մեղադրանքները։

Մինչ այդ՝ 2020 թվականի նոյեմբերին, Դեփը դատի էր տվել The Sun թերթին, որը հոդված էր հրապարակել՝ պնդելով, որ նա ընտանեկան բռնության է ենթարկել դերասանուհուն։ Դեփը թերթին մեղադրել է զրպարտության մեջ, սակայն Լոնդոնի Գերագույն դատարանը չի բավարարել դերասանի հայցը։

Հիշեցնենք, որ Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդն ամուսնացել են 2015 թվականի փետրվարին, սակայն մեկ տարի անց նրանց ամուսնությունը խզվել է։ Դերասանուհին կապտուկներով լուսանկար էր հրապարակել և Դեփին մեղադրել ընտանեկան բռնության մեջ։ Նա իր հերթին այս հայտարարություններն անվանել է զրպարտություն։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close