
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում զիջեց Վրաստանի ներկայացուցչին և նվաճեց արծաթե մեդալ:
86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը մրցեց վրացի ԳեորգիԿուշինաշվիլու հետ: Ռաֆայել Հովհաննիսյանը պարտություն կրեց 4:0 հաշվով:
Մինչ այս Հայաաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն էր դարձել Հովհաննես Բաչկովը, արծաթե մեդալակիր` Արթուր Բազեյանը, իսկ Նարեկ Մանասյանը` բրոնզե: