
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին կայացած սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը։
Հիշեցնենք, որ հանձնաժողովների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օրերս` Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով։
«Ջերմորեն ողջունում եմ հայ-ադրբեջանական սահմանին կայացած սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը՝ միջպետական սահմանի սահմանազատման և կայուն իրավիճակ ապահովելու ուղիների քննարկումն առաջ մղելու համար։
Շոշափելի առաջընթաց Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո», – ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։