ԺամանցԼուրերԿարևորՇոու Բիզնես

«Վիշապ» ֆիլմը պրեմիերան և հայտնի հյուրերը

Հայկական առաջին կոմիքսի հիման վրա նկարահանված «Վիշապ»  ֆիլմի շնորհիվ դեռահասները և երեխաներն այլևս հայ սուպերհերոս ունեն:

«Վիշապ» ֆիլմում լսարանը կտեսնի ինչպես հայտնի, այնպես էլ՝ նոր դերասանների:

«Կարծում եմ, որ հայ երիտասարդների համար սա հաճելի անակնկալ կլինի, նոր էջ է բացվում հայկական ֆիլմարտադրության մեջ: Սցենարով մեր դերասանները 18-20 տարեկան են, իսկ այդ տարիքային խմբում չունենք փորձառու դերասանները: Դժվար էր, սակայն նաև շատ հետաքրքիր էր նրանց հետ աշխատելը: Կարծում եմ, որ շատ լավ ճանապարհ է բացվում նրանց համար, իսկ լսարանն էլ նոր դեմքեր կտեսնի, թեպետ ֆիլմում կան նաև շատ հայտնի և փորձառու դերասաններ»,-ասաց ֆիլմի բեմադրիչ ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը:

Ֆիլմի ռեժիսոր Արման Սարգսյանի խոսքով՝ Վիշապ անունը հենց այնպես չէ ընտրվել:

 «Ընտրել ենք հենց Վիշապ անունը, քանի որ դրա հիմքում հայկական լեգենդ կա:  Մենք փորձել ենք ցույց տալ, որ եթե կյանքում կա չար ուժ, ապա դրան հաղթող բարի ուժ էլ կա: «Վիշապ»-ը Հայաստանի համար ենք ստեղծել, բայց եթե այն տարածում գտնի նաև մեր երկրի սահմաններից դուրս, միայն հաճելի կլինի, ի վերջո, սյուժեն հասկանալի կլինի նաև ոչ հայերին»:

Ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանն էլ համոզված է՝ ֆիլմը սիրվելու է երեխաների և պատանիների կողմից.

«Իհարկե, դրսում նկարահանվող այդպիսի ֆիլմերի հետ չենք կարող համեմատել։ Բայց առաջին քայլն արված է, այնպես որ հաջորդներն  է՛լ ավելի ստացված են լիենլու: Այնպես չէ, որ հեծանիվ ենք հորինել։ Ամբողջ աշխարհում կա սուպերհերոսների մասին ֆիլմ նկարահանելու ձևաչափը, և մտածեցինք, իսկ ինչու չունենանք նաև մենք։ Եվ Ռուբեն Ջաղինյանի մոտ ծնվեց մտահղացումը, որից էլ փորձեցինք ստանալ ֆիլմը։ Նախագիծը դժվար և բարդ ճանապարհ անցավ 2020 թվականին, բայց ինչպես ասում են, մենք էլ սուպերհերոսաբար դրանք հաղթահարեցինք»:

Նշենք, որ «Վիշապ» ֆիլմի հիմքում վիշապաքարերի մասին հայկական լեգենդն է. հենց դրանցից է գլխավոր հերոսը ստանում իր ուժն ու սկսում պայքարել քաղաքում

Ներկայացնում ենք «Վիշապ» ֆիլմի պրեմիերայի հյուրերին և հետաքրքիր դրվագները:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close