1ԱշխարհԳլխավորԻրադարձություններԼուրեր

Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես ներկայացրել են ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մայիսի 18-ին Բրյուսելում ընդունել է Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպանների կողմից ներկայացված հայտերը՝ դաշինքին այդ երկրների անդամակցության վերաբերյալ։

ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի դեսպան Կլաուս Կորհոնենը և Շվեդիայի դեսպան Աքսել Վերնգոֆը դիմումները հանձնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին՝ պաշտոնապես սկսելով գործընթացը, որը վերջ կդնի Ֆինլանդիայի տասնամյակների և Շվեդիայի մոտ 200 տարվա չեզոքությանը։

«Սա հիանալի օր է մեր անվտանգության համար կրիտիկական պահին… յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու իր ուղին: Դուք ձեր ընտրությունը կատարել եք ժողովրդավարական գործընթացից հետո, և ես ողջունում եմ այն: Ֆինլանդիան և Շվեդիան կամրապնդեն մեր ընդհանուր անվտանգությունը: Սա պատմական պահ է»,- ասել է Յենս Ստոլտենբերգը։

Այժմ ներկայացված հայտերը պետք է համաձայնեցվեն կազմակերպության 30 դաշնակիցներից յուրաքանչյուրի կողմից։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close