1ԱշխարհԳլխավորԼուրեր

Իրավիճակն Ուկրաինայում

Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ն հայտարարում է, որ Ուկրաինայում ընթացող «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է:

ՌԴ ՊՆ-ի հայտարարության համաձայն` Մարիուպոլում «Ազով» գնդի ստորաբաժանումների մարտիկները և «Ազովստալ» գործարանում արգելափակված ուկրաինացի զինծառայողները շարունակել են հանձնվել։ Անցած մեկ օրվա ընթացքում 694 ուկրաինացի զինվոր է հանձնվել, այդ թվում՝ 29 վիրավոր։

Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ մայիսի 16-ից 959 զինվորական է հանձնվել, այդ թվում՝ 80 վիրավոր, որոնցից 51-ը, ովքեր ստացիոնար բուժման կարիք ունեին, տեղավորվել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոազովսկի հոսպիտալում։

Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության հրթիռները խոցել են երկու հրամանատարական կետեր, այդ թվում՝ Տարածքային պաշտպանության շտաբը: Խոցվել է նաև կենդանի ուժի և ուկրաինական զինտեխնիկայի կենտրոնացման 31 տարածք, ներառյալ եվրոպական երկրներից օտարերկրյա վարձկանների ստորաբաժանումների տեղակայման վայրերը Նիկոլաևում և Կրասնոգորովկայում:

Բացի այդ, Դնեպրոպետրովսկի շրջանի ռազմական օդանավակայանում ոչնչացվել է ուկրաինական երկու Սու-24 ինքնաթիռ, Նիկոլաևի շրջանում՝ ուկրաինական С-300 զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոն, ինչպես նաև հրթիռային և հրետանային զենքի և զինամթերքի չորս պահեստ։

ՌԴ օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի երեք հրամանատարական կետերի, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 41 վայրի:

Ավիահարվածների արդյունքում զոհվել է ավելի քան 270 ուկրաինացի զինվորական, իսկ շարքից դուրս է ներվել 54 միավոր զինտեխնիկա:

Հրթիռային զորքերը և հրետանին խոցել են 76 հրամանատարական կետեր, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 421 տարածք, ինչպես նաև 147 հրետանային և ականանետային ստորաբաժանումների կրակային դիրքեր։

ԴԺՀ օդային տարածքում խոցվել է մեկ Սու-25, իսկ Խարկովի մարզում՝ մեկ Միգ-29:

Ռազմական գործողությունների սկզբից ի վեր խոցվել են.

172 ինքնաթիռ

125 ուղղաթիռ

311 Բարձր և ցածր հեռահարության զենիթահրթիռային համալիրներ

927 ԱԹՍ

3139 տանկ և այլ զրահատեխնիկա

1548 դաշտային հրետանի և ականանետ

389 Համազարկային հրթիռային կայանք

2997 հատուկ ռազմական տրանսպորտային տեխնիկա

——————————————————————————————————————————

Ուկրաինական Զինված ուժերի ԳՇ-ի հայտարարության համաձայն՝ ռուսական կողմի կորուստները կազմում են.

Անձնակազմ- մոտավոր 28300 զինծառայող

Տանկեր-1251 միավոր

Զրահատեխնիկա-3043 միավոր

Հրետանային միջոցներ-586 միավոր

Համազարկային հրթիռային կայանք-199 միավոր

ՀՕՊ միջոցներ-91 միավոր

Ինքնաթիռներ- 202 միավոր

Ուղղաթիռներ-167 միավոր

Տրանսպորտային միջոցներ-2137 միավոր

Նավեր-13

ԱԹՍ-ներ-441 միավոր

Հատուկ ռազմական տեխնիկա-43 միավոր

Թևավոր հրթիռներ-95

Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը տեղեկացնում է, որ.

  • Ռուսական զորքերը շարունակում են գնդակոծությունները  Դոնբասի շփման գծի ողջ երկայնքով՝ զուգահեռաբար իրականացնելով հարձակողական գործողություններ:
  • Ռուսաստանը շարունակում է հրթիռային հարվածներ հասցնել ռազմական և քաղաքացիական օբյեկտներին ողջ Ուկրաինայի տարածքում:
  • Բելառուսական զինվորականներն ուժեղացնում են դիրքերը ուկրաինա-բելառուսական սահմանին՝ Բրեստի և Գոմելի շրջաններում:
  • Բելառուսի տարածքից ուկրաինական օբյեկտներին հրթիռային և օդային հարվածների սպառնալիքը պահպանվում է։
  • Չեռնիգովի և Սումիի շրջանների սահմանամերձ բնակավայրերում ուկրաինական զորքերի դիրքերի և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների հրետանային գնդակոծությունը շարունակվում է:
  • Մարիուպոլում ռուսական զորքերը շարունակում են  ուկրաինական ստորաբաժանումներին շրջափակված պահել «Ազովստալ» գործարանի տարածքում: Հրետանային և օդային հարվածները շարունակվում են։
  • Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավերը Սև և Ազովի ծովերի ջրերում շարունակում են իրականացնել մարտական ​​գործողությունների տարածքը մեկուսացնելու, առափնյա շրջանների հետախուզական և կրակային աջակցություն խնդիրները:

——————————————————————————————————————————

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը և հետախուզությունը շարունակում են հայտնել Ուկրաինայում տիրող օպերատիվ մարտավարական իրադրության թարմացված տվյալները.

  • Չնայած ռուսական ուժերը ավելի քան տասը շաբաթ շրջափակել էին Մարիուպոլը, ուկրաինական կայուն դիմադրությունը հետաձգեց քաղաքի վրա լիակատար վերահսկողության հասնելու Ռուսաստանի հնարավորությունը: Սա ձախողեց առանցքային նշանակություն ունեցող քաղաքը գրավելու ռուսական կողմի առաջին փորձերը, ինչը և հանգեցրեց Ռուսաստանի համար այնքան թանկ արժեցող կորուստների:
  • Փորձելով հաղթահարել ուկրաինական դիմադրությունը, Ռուսաստանը լայնորեն սկսել էր կիրառել նաև օժանդակ անձնակազմ: Այդ գործողությունները իրենցից ներկայացնում էին չեչենական ստորաբաժանումների տեղակայում, որոնք սովորաբար կազմված են մի քանի հազար մարտիկներից և կենտրոնացված են Մարիուպոլի և Լուգասնկի հատվածներում:
  • Այս ուժերը, հավանաբար, բաղկացած են ինչպես անհատ կամավորներից, այնպես էլ Ազգային գվարդիայի ստորաբաժանումներից, որոնք սովորաբար նվիրված են Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի իշխանությունը պահպանելու գործին։ Կադիրովը, հավանաբար, վերահսկում է անձնակազմի տեղակայման գործընթացը, իսկ նրա զարմիկ Ադամ Դելիմխանովը, հավանաբար Մարիուպոլում իրականացնում է չեչեն դաշտային հրամանատարի գործառույթները: Նման անհամաչափ անձնակազմի մարտական տեղակայումը ցույց է տալիս Ռուսաստանի զգալի ռեսուրսային խնդիրները Ուկրաինայում և, ամենայն հավանականությամբ, նպաստում է հրամանատարության պառակտմանը, ինչը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Ռուսաստանի գործողությունների համար:

——————————————————————————————————————————

Ուկրաինացի զինվորականների ճակատագիրը, որոնք գտնվում էին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում, կորոշվի դատարանում, հայտարարել է ինքնահռչակ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։

«Եթե ​​թշնամին վայր է դրել զենքերը, ապա նրա հետագա ճակատագիրը որոշում է դատարանը, եթե նա նացիստ հանցագործ է, ապա դա տրիբունալ է»,-վՊուշիլինի խոսքերը մեջբերում է Դոնեցկի լրատվական ծառայությունը:

Հարցին, թե կոնկրետ ով է պատրաստվում դատել ուկրաինացի զինվորականներին, Պուշիլինը պատասխանել է, որ «դա հաջորդ փուլի հարց է», և որ «տրիբունալը պետք է լինի միջազգային»:

Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները հայտարարել էին, որ 962 ուկրաինացի զինվորներ լքել են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքը և հանձնվել։

Պուշիլինը պնդում է, որ ուկրաինացի զինվորականների բարձր կոչում ունեցող հրամանատարները դեռ չեն լքել գործարանի տարածքը։

Ուկրաինայի իշխանությունները այս գործընթացը անվանում են տարհանում և պնդում են, որ կողմերի համաձայնությամբ ուկրաինացի զինվորականները պետք է փոխանակվեն ռուս ռազմագերիների հետ։

——————————————————————————————————————————

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր զոհվել է 3752 խաղաղ բնակիչ, իսկ 4062-ը ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ, այս մասին ասվում է ՄԱԿ-ի հայտարարության մեջ։

ՄԱԿ-ը նշում է, որ իրական զոհերի թիվն ավելի մեծ է։ Ինտենսիվ մարտերի վայրերից տեղեկություններն ուշ են հասնում, և շատ տեղեկություններ դեռ պետք է հաստատվեն: Մասնավորապես, զոհերի թվի մասին ամբողջական և հստակ տեղեկատվություն չկա Մարիուպոլից, Իզյումից և Պոպասնայաից, որտեղ իբր բազմաթիվ խաղաղ բնակիչներ են վիրավորվել։ 

——————————————————————————————————————————

«Риа-Мелитополь» ուկրաինական հրատարակությունը, որն այժմ Ռուսաստանի կողմից Մելիտոպոլի օկուպացիայի պատճառով աշխատում է Զապորոժյեում, պնդում է, որ չորեքշաբթի օրը Մելիտպոլում պայթեցվել են ռուսկան ռազմական գնացքի վագոնները:

«Մսամթերքի գործարանի տարածքում իրականացվել է ռուս օկուպանտների զրահագնացքի հեռահար պայթեցում։ Գնացքը բաղկացած է եղել 10 վագոնից, իսկ պայթյունն իրականացվել է վագոնի տակից՝ դրա անձնակազմի հետ միասին»:

«Риа-Мелитополь»-ը այս դիվերսիան վերագրում է ուկրաինացի պարտիզաններին։ Լրատվականի հասանելի տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով վնասվել են ինչպես երկաթուղային գծերը, այնպես էլ վագոնները, որի հետևանքով կանգնեցվել է ռազմական գնացքը, ինչպես նաև դրան հետևող մեկ այլ՝ վառելիքատար գնացք։

——————————————————————————————————————————

Եվրամիությունը լրացուցիչ 9 միլիարդ եվրո օգնություն կհատկացնի Ուկրաինային և դաշնակիցներ է հավաքում հետպատերազմյան վերակառուցման ու բարեփոխումների հսկայական ծրագրի իրականացման համար, այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Ուկրաինան այժմ առաջնագծում է, նա պաշտպանում է եվրոպական արժեքները։ Մենք կշարունակենք աջակցել ուկրաինացիներին, քանի դեռ պատերազմը շարունակվում է, և կշարունակենք աջակցել, երբ կվերակառուցեն երկիրը»,- ասել է նա:

Ֆոն դեր Լեյենը չի հստակեցրել, թե որքան գումար կարող է ծախսվել ռուսական բանակի կողմից ավերվածը վերականգնման համար։ Նա միայն ասել է, որ ԵՄ-ն միայնակ չի պատրաստվում անել դա, նրան դաշնակիցներ են պետք։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close