ԼուրերԿարևոր

Դասընկերոջ բջջային հեռախոսով զանգել է և հայտնել, որ դպրոցում ռումբ կա. Ոստիկանություն

Մայիսի 13-ին՝ ժամը 11.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ ԱԻՆ «911» ծառայություն զանգած անհայտ քաղաքացին հայտնել է, որ դպրոցում ռումբ կա: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Դպրոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ դասընկերոջ բջջային հեռախոսով «911» ծառայություն է զանգել նույն դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը:

Նախապատրաստվում են նյութեր:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close