ԱշխարհԼուրեր

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 520 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մայիսի 13-ի առավոտվա դրությամբ կազմել է 520 միլիոն 120 հազար 313: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 260 հազար 305 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան:

Ախտահարվածների և ինֆեկցիայի հետևանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել է. ԱՄՆ-ում՝ 82 միլիոն 325 հազար 714 և 999 հազար 128, Հնդկաստանում՝ 43 միլիոն 116 հազար 254 և 524 հազար 190, Բրազիլիայում՝ 30 միլիոն 639 հազար 30 և 664 հազար 874, Ֆրանսիայում՝ 29 միլիոն 289 հազար 23 և 148 հազար 196, Գերմանիայում՝ 25 միլիոն 661 հազար 838 և 137 հազար 348, Մեծ Բրիտանիայում՝ 22 միլիոն 354 հազար 617 և 177 հազար 752:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը մայիսի 13-ի առավոտվա դրությամբ կազմել է 806,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 3067, Հնդկաստանում՝ 373, Բրազիլիայում՝ 3086, Ֆրանսիայում՝ 2245, Գերմանիայում՝ 1633, Մեծ Բրիտանիայում 2578 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close