ԱշխարհԼուրեր

Քաբուլում պայթյուն է որոտացել

Պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մզկիթում: Այդ մասին հաղորդել է տեղական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքի անվտանգության ուժերի ներկայացուցչին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նախնական տեղեկատվության համաձայն՝ առնվազն երեք մարդ է տուժել միջադեպի հետևանքով:

Ինչպես հաղորդել է գերատեսչության ներկայացուցիչը, միջադեպի վայր են ժամանել անվտանգության ուժերը: Պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի մզկիթում, հավատացյալների կողմից նամազ կատարելու ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close