ԱշխարհԼուրեր

Իրավիճակն՝ Ուկրաինայում

Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ն հայտարարում է, որ Ուկրաինայում ընթացող «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է:

Մեկ օրում ռուսական բանակը խոցել է ուկրաինացի զինվորականների կենդանի ուժի և տեխնիկայի կենտրոնացման 153 կետ, խոցել է Ուկրաինայի զինված ուժերի մեկ Սու-27 ինքնաթիռ, ինչպես նաև ոչնչացրել է հրթիռային զենքի պահեստ Խարկովի մարզում և այդ շրջանում հակաօդային պաշտպանության նախազգուշացման և ուղղորդման ռադիոտեղորոշիչ կայան՝ արտադրված ԱՄՆ-ի կողմից:

Ռուսաստանի զինված ուժերը Պոլտավայի շրջանի Կրեմենչուգ քաղաքում նաև ոչնչացրել են նավթավերամշակման գործարանը և վառելիքի ռեզերվուարները:

Ռազմական գործողությունների սկզբից ի վեր խոցվել են.

165 ինքնաթիռ

125 ուղղաթիռ

304 Բարձր և ցածր հեռահարության զենիթահրթիռային համալիրներ

842 ԱԹՍ

3032 տանկ և այլ զրահատեխնիկա

1491 դաշտային հրետանի և ականանետ

368 Համազարկային հրթիռային կայանք

2869 հատուկ ռազմական տրանսպորտային տեխնիկա

——————————————————————————————————————————

Ուկրաինական Զինված ուժերի ԳՇ-ի հայտարարության համաձայն՝ ռուսական կողմի կորուստները կազմում են.

Անձնակազմ- մոտավոր 26900 զինծառայող

Տանկեր-1205 միավոր

Զրահատեխնիկա-2900 միավոր

Հրետանային միջոցներ-542 միավոր

Համազարկային հրթիռային կայանք-193 միավոր

ՀՕՊ միջոցներ-88 միավոր

Ինքնաթիռներ- 200 միավոր

Ուղղաթիռներ-162 միավոր

Տրանսպորտային միջոցներ-2042 միավոր

Նավեր-13

ԱԹՍ-ներ-405 միավոր

Հատուկ ռազմական տեխնիկա-41 միավոր

Թևավոր հրթիռներ-95

Ուկրաիանայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտնում է.

  • Լուգանսկի շրջանի հյուսիսում հակառակորդն իր ջանքերը կենտրոնացրել է, մասնավորապես, Ռուբիժնեի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու վրա:
  • Հյուսիսից` Լիմանի ուղղությամբ առաջացող ռուսական ստորաբաժանումները ամրացել են Իզյումի և Լիմանի միջև ընկած Ալեքսանդրովկայի տարածքում։
  • Սևերոդոնեցկից հարավ ռուսները անհաջող հարձակվում են Օրեխովի և Կոմիշուվախայի ուղղությամբ:
  • Առավել հարավ ընկած ճակատային հատվածում ռուսական կողմը փորձում է Դոնեցկի ուղղությունից հարձակում զարգացնել դեպի Մարինկա:
  • Մարիուպոլում ամեն ինչ նույնն է. ռուսները ռմբակոծում են շրջափակված «Ազովստալը»՝ կիրառելով անգամ մարտավարական ռմբակոծիչներ:
  • Դատելով զեկույցից՝ Զապորոժիեի, Խերսոնի և Նիկոլաևի շրջաններում ձևավորված ճակատներում փոփոխություն չկա, այնտեղ շարունակվում են փոխադարձ գնդակոծություններն ու օդային ռմբակոծությունները։
  • Գլխավոր շտաբի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Դոնբասում ռուսական ստորաբաժանումները կորցրել են 13 տանկ, 27 զրհամաեքենա, ութ հրետանային համակարգ, Կա-52 ուղղաթիռ և հինգ անօդաչու թռչող սարք։ Խոցվել նաև մեկ թևավոր հրթիռ:

——————————————————————————————————————————

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը և հետախուզությունը շարունակում են հայտնել Ուկրաինայում տիրող օպերատիվ մարտավարական իրադրության թարմացված տվյալները.

  • Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրում Իզիումի և Սևերոդոնեցկի մերձակայքում՝ փորձելով անցում կատարել դեպի Սլովյանսկ և Կրամատորսկ։ Այս ուղղության առաջնային նպատակն է ուկրաինական ուժերին շրջապատել Միասնական ուժերի օպերատիվ տարածքում՝ նրանց մեկուսացնելով երկրի արևմուտքում գործող ստորաբաժանումների աջակցությունից կամ ուժեղացումից:
  • Ուկրաինական ուժերը հաջողությամբ կանխել են Դոնբասում ռուսական ուժերի գետը հատելու փորձերը։ Պատկերները ցույց են տալիս, որ Սևերոդոնեցկից արևմուտք ընկած Սիվերսկի Դոնեց գետի հատման ժամանակ ռուսական կողմը կորցրել է առնվազն մեկ գումարտակի մարտավարական խմբի զրահապատ մանևրային տարրեր, ինչպես նաև տեղակայված մեկ կամրջանավ:
  • Մարտական գործողությունների շրջանում գետերի հատումներ իրականացնելը շատ ռիսկային մանևր է և խոսում է այն ճնշումների մասին, որոնց ներքո գտնվում են ռուս հրամանատարները՝ Ուկրաինայի արևելքում իրենց գործողություններում առաջընթաց գրանցելու համար: Ռուսական ուժերը այդպես էլ չկարողացան որևէ էական առաջխաղացում գրանցել ՝ չնայած Կիևի և Չեռնիգովի մարզերից ստորաբաժանումները դուրս բերելուն և այս տարածքում ուժերի կենտրոնացմանը։

——————————————————————————————————————————

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիսլին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ապաշրջափակել Օդեսայի և Ուկրաինայի այլ նավահանգիստները՝ միլիոնավոր մարդկանց սովից փրկելու համար։

«Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում մահանում են, քանի որ այս նավահանգիստները արգելափակված են»,- CNN-ին ասել է Բիսլին:

CNN-ը հիշեցնում է, հղում անելով ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությանը, որ Ուկրաինան եգիպտացորենի, ցորենի, վարսակի, արևածաղկի ձեթի և սերմերի աշխարհի առաջատար արտահանողներից մեկն է։

——————————————————————————————————————————

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է պատրաստվեն այն փաստին, որ Ուկրաինայում պատերազմը կձգձգվի և երկարաժամկետ լուրջ խնդիրներ կառաջացնի ողջ աշխարհի համար։

Այս մասին ֆրանսիացի քաղաքական գործիչն ասել է Գերմանիայում Մեծ յոթնյակի՝ G7-ի ներկայացուցիչ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում։ Մասնավորապես, ըստ Լը Դրիանի, պատերազմը կազդի սննդի արժեքի վրա և կարող է պարենային համաշխարհային ճգնաժամի պատճառ դառնալ։

——————————————————————————————————————————

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, որի ընթացքում զրուցակցին ներկայացրել է «Դոնբասի ժողովրդական հանրապետությունների պաշտպանության համար իրականացվող հատուկ ռազմական գործողության տրամաբանությունն ու հիմնական խնդիրները»։

Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Պուտինը զրույցի ընթացքում խոսել է նաև խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկվող միջոցառումների մասին։

Պուտինը կրկնել է իր թեզն այն մասին, որ Մարիուպոլի խաղաղ բնակիչները «Ազովստալի» տարածքում, իբր, բռնությամբ պահվում են ուկրաինական ուժերի կողմից։

Զեկույցում հաջորդիվ նշվում է, որ Պուտինը Շոլցին բողոքել է միջազգային իրավունքի խախտումների և այն ահաբեկչական մեթոդների համար, որոնց, ըստ նրա, իբր դիմում են «նացիստական ​​գաղափարախոսություն դավանող ուկրաինացի զինյալները»։ Նա նաև ափսոսանք է հայտնել, որ ռուս-ուկրաինական բանակցությունները «հիմնականում փակուղի են մտցվել Կիևի կողմից»:

Գերմանական կողմը դեռ չի մեկնաբանել խոսակցությունը։

Երկու առաջնորդների միջև զրույցի մասին Կրեմլի զեկույցը տարածվել է քիչ առաջ, երբ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, ով այժմ գտնվում է Գերմանիայում, լրագրողներին ասել է, որ զգում է, որ Մոսկվան տրամադրված չէ ո՛չ խաղաղության, ո՛չ էլ բանակցությունների:

——————————————————————————————————————————

ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության համար լրացուցիչ 500 մլն եվրո հատկացնելու մասին։

Գերմանիայում Մեծ յոթնյակի՝ G7-ի արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում Բորելն ասել է, որ օգնությունը կօգտագործվի Ուկրաինայի համար այնպիսի ծանր սպառազինություն գնելու համար, ինչպիսիք են տանկերն ու հրետանին:

Այսպիսով, ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդհանուր ծավալը կհասնի գրեթե 2 միլիարդ եվրոյի, ասել է նա։

Բորելը նաև կոչ է արել G7 երկրներին ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա, նոր պատժամիջոցներ կիրառել, փորձել մեկուսացնել Ռուսաստանի Դաշնությունը համաշխարհային ասպարեզում և ստեղծել Ուկրաինային աջակցելու միասնական ճակատ։

Նրա խոսքով՝ ինքը լավատեսորեն է տրամադրված ռուսական նավթի գնման համաեվրոպական էմբարգոյի ներդրման հեռանկարի հարցում, որը կարող է համաձայնեցվել առաջիկա օրերին։ Հինգշաբթի օրը Բրյուսելը հայտնել է, որ ԵՄ երկրների ներկայացուցիչները շարունակում են քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի առաջարկները։ Սակայն դեռ դժվար է ասել, թե երբ կարող է ավարտվել այս գործընթացը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close