ԺամանցԼուրերԿարևորՇոու Բիզնես

«Ասում էի՝ վարար է գետը, պետք չի գնալ, ասում էի չէ՞ քեզ»․ հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի ընկերուհին պատմել է վերջին խոսակցության մասին

«Ճամպրուկս ու ես» հաղորդման հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի ողբերգական մահը հուզել էր շատերին, նրա կոլեգաները, ընկերները սոցիալական էջերում կիսվում էին հաղորդավարուհու մասին պատմություններով, լուսանկարներով և վերջին անգամ ունեցած խոսակցություններով։

Արմինեի ընկերուհին՝ Նաիրա Գրիգորյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Արմինեն մի օր արթնացել էր մեր տանը ու բառ չէր խոսում։ Ասում եմ՝ Արմ ի՞նչ եղավ։ Ասում է. Աաաաաաաա գնալու եմ սաղին պատմեմ, թե դու ինչ տիպն ես, առավոտ 8-ին արթնացել տներն ես հավաքում։ Հետո, որ գալիս էր Երևանի տուն ասում էր, ես ապշած եմ դու ոնց ես հասցնում։ Հենց ամուսնանամ Վահեի հետ, գալու եմ մոտդ պրակտիկայի։ Հարսանիքին գնացի կատակով ասեցի, Արմ նվեր չեմ բերել, որ պրակտիկադ ձրի անցնես։ Երեկ զրուցում էինք, ասում էի դե որ վարար է գետը պետք չի, դու գնա Դիլիջան` գաստրո ֆեստ։ Ախր ասեցի չէ քեզ…»։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close