
Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին. հեղինակ, ում ստեղծած աշխարհին գրեթե բոլորն են ծանոթ, ումից օգտվել են բազում հեղինակներ, ում աշխատանքները էկրանավորվել ու մինչ օրս մնում են լավագույն ֆիլմերի շարքում: «Կոճակի» տաղավարում այսօր խոսել ենք Թոլքինի, նրա կյանքի, աշխատանքների մասին:
Տաղավարում էին Տիգրան Գևորգյանը, Ռուզան Շահնազարյանը, Արթուր Աթայանը և ինչպես միշտ Արծվիկ Դավթյանը: Թոլքինի մասին վոդքաստի երկրորդ մասում խոսում ենք Թոլքինի գրած շարունակության մասին, որը հեղինակը չի ավարտել։ Ամազոնի ստեղծած նոր սերիալի մասին և թե ինչո՞ւ թոլիքնիստները արդեն իսկ չեն սիրում այն։ Դուք էլ եք մտածել՝ ինչո՞ւ Ֆրոդոն չնստեց որևէ Արծիվի վրա, որպեսզի գնա ու մատանին նետի միանգամից լեռան մեջ, դիտեք և կիմանաք՝ ինչո՞ւ է այդ հարցը թոլքինիստների ամենաչսիրելին։
Եթե դիտել եք միայն ֆիլմերը, ապա կիմանաք՝ արդյոք Պիտեր Ջեքսոնը ճիշտ է ներկայացրել հերոսներին, և ինչո՞ւ են երկրպագուներին շատերը համարում սեքսիստ, ռասիստ, հոմոֆոբ և թե ինչո՞ւ են այս մեղադրանքների աբսուրդ;
Ձեզանից մնում է միայն սեղմել միացնելու կոճակը, խորանալ թոլքինյան աշխարհի մեջ և չմոռանալ մեզ հետ ծիծաղել
Մեզ կարող եք լսել նաև.
Anchor – https://bit.ly/3LRoUO2
Apple podcast – https://apple.co/39EJYZT
Google podcast – https://bit.ly/3OIoGuB
Spotify-https://spoti.fi/39yU66n