ԺամանցԼուրեր

Met Gala 2022. ովքե՞ր էին ներկա նորաձևության միջոցառմանը և ի՞նչ կերպարով էին

Այդքան սպասված ամերիկյան նորաձևության երեկոն տեղի ունեցավ։ Met Gala 2022-ը բարեգործական երեկո է, որը կազմակերպվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի զգեստների ինստիտուտի կողմից, որն անցկացվում է ամեն տարի մայիսի առաջին երկուշաբթի օրը Կոստյումների ինստիտուտի համար միջոցներ հավաքելու նպատակով, քանի որ ինստիտուտը միակ կառույցն է, որը ֆինանսավորում չի ստանում պետությունից: Տարիների ընթացքում այս դրամահավաք-երեկոն դարձել է Ամերիկայի նորաձևությունը տոնելու ամենաճանաչված և սպասելի երեկոն։

Met Gala-ի շրջանականերում հանրաճանաչ հյուրերը միավորվում են երեկոյի թեմատիկայի շուրջ և ներկայանում գեղեցիկ, տարբերվող կերպարներով։

Այս տարի միջոցառման հատուկ հաղորդավարներն էին Ռեգինա Քինգը, Լին-Մանուել Միրանդան և Բլեյք Լայվլի ու Ռայան Ռեյնոլդս զույգը:

Ժյուրիի պատվավոր անդամներն էին Vogue ամսագրի խմբագիր Աննա Վինտուրը, ով միջոցառման իրական շարժիչ ուժն է, Ադամ Մոսերին՝ Instagram-ի ղեկավար, որը ֆինանսավորում է ցուցահանդեսը, և Թոմ Ֆորդը, ում կողմից ստեղծված դիզայներն էին կրում միջոցառման մասնակիցներից շատերը։

Երեկույթի հագուստների թեմատիկան, սովորաբար, հետևում է շոուի թեմային: Այս տարվա ցուցահանդեսը «Ամերիկայում. Նորաձևության անթոլոգիան» է, որը մեկ տարի շարունակվող շքեղության երկրորդ մասն է՝ նվիրված ամերիկյան նորաձևության արդիականությանը և ուժին։ Առաջին մասը՝ «Ամերիկայում. Նորաձևության լեքսիկոն» թեմատիկայով տեղի էր ունեցել դեռ նախորդ տարվա սեպտեմբերին:

Met Gala 2022-ի հյուրերն ու նրանց կերպարները

Հայուհի Քիմ Քարդաշյանը միշտ այս միջոցառմանը յուրովի է մոտենում, բոլորը դեռ հիշում են նրա նախորդ տարվա ամբողջությամբ սև հանդերձանքով կերպարը, բայց այս անգամ նա ներկայացել է Մերլին Մոնրոյի կերպարով՝ կրելով հենց այն զգեստը, որը հանրաճանաչ դերասանուհին կրել է, երբ սերենադ է երգել նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան տոնակատարության ժամանակ։

Քիմն ամբողջությամբ կերպարը վերարտադրելու նպատակով փոխել էր նույնիսկ մազերի գույնը։ Այս տարի առաջին անգամ Քարդաշյան-Ջեններ քույրերն ամբողջական կազմով էին մասնակցում միջոցառմանը։

Ձեզ ենք ներկայացնում Met Gala-ի լավագույն կերպարները

Անի Խաչատրյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close