ԺամանցԼուրերՇոու Բիզնես

«Պոլլի» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

«Շատ սիրով ու մեծ եռանդով ենք նկարահանել այս ֆիլմը` անտեսելով ցուրտը, հոգնածությունը… Ֆիլմն ունի մի քանի հաղորդագրություն. ամենակարեւորն այն է, որ տղան եւ շունը` Պոլլին, միավորում են ընտանիքը: Բացի այդ` մենք քննադատում ենք Կարմիր գրքում ներառված կենդանիների որսագողությունը»,-այս մասին լրագրողների հետ զրույցում  երեկ՝ ապրիլի 28-ին,  «Պոլլի» ֆիլմի փակ դիտման ժամանակ  նշել է ֆիլմի ռեժիսոր Արտյոմ Հարությունյանը:

Նրա խոսքով՝  ֆիլմի գաղափարը ծնվել է իր եւ իր որդու գլխում.

«Թե սցենարային լուծումները, թե դերասանական կազնի ընտրությունը կատարել ենք նրա հետ միասին, քանի որ ֆիլմը հենց իր տարիքային խմբի համար է նախատեսված»:

Ըստ ռեժիսորի՝ ֆիլմը թեպետ 12 տարեկան պատանիի մասին է, սակայն այն հետաքրքիր կլինի նաև մեծահասակներին:

Նշենք, որ ֆիլմում նկարահանվել են  Լուիզա Ներսիսյանը,Սոս Ջանիբեկյանը, Բաբկեն Չոբանյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արամ Կարախանյանը և այլք:

Լուիզա Ներսիսյանի խոսքով՝ ինքը համաձայնվել է այս ֆիլմում նկարահանվել, քանի որ նման ֆիլմերի կարիք դեռահասներն ունեն:

«Կարծում եմ` երեխաներին ճիշտ ուղորդող ֆիլմ է: 21-րդ դարում պատանիներն ու դեռահասներն ավելի հասուն են մտածում, կարծում եմ` ամբողջական մանկական ժանրի տարանջատում չկա հիմա, ու այժմ մեզ պետք են ֆիլմեր, որոնց մեջ կներառվեն նաեւ հասուն թեմաներ, բայց կարեւոր է հասկանալ, թե տվյալ անդրադարձով ուր ես ցանկանում ուղորդել»:

Սոս Ջանիբեկյանն էլ կարծիք հայտնեց, որ այս ֆիլմի շնորհիվ դեռահասները կհասկանան, որ բարին միշտ հաղթում է.

«Առաջարկը ստացա Արտյոմ Հարությունյանից, որի հետ աշխատել ենք նաեւ «Եղբայրներ», «Կյանքի գինը» հեռուստասերիալներում, հետո, երբ նա պատմեց, որ պատանեկան ֆիլմ է երեխայի, շան մասին, հետաքրքրեց, բացի այդ երկար ժամանակ չէի նկարահանվել: Ֆիլմը մաեւ բարի փոխհարաբերությունների մասին է, այն մասին, որ վերջում բարին հաղթում է: Կարծում եմ` այսօր մեր երեխաներին պետք են ֆիլմեր, որոնք կնպաստեն նրանց հետաքրքիր ժամանցին, ինչ-որ բան կսովորեցնեն»:

Հավելենք, որ «Պոլլի» ֆիլմի հերոսը՝ Նարեկը, ամեն ինչից ավելի երազում է, որ իր ծնողները միավորվեն ու է՛լ երբեք չբաժանվեն։ Տեխնոլոգիաներով տարված խելացի տղան գտնում է մի իսկական շուն՝ ոտքը վիրավոր: Նա վախից փախչում է: Երեկոյան Նարեկը նկատում է, որ շունն իրենց տան մոտ է: Նա խղճում է շանը, ոտքը վիրակապում ու մորից թաքուն պահում նկուղում: Տղան ու շունն ընկերանում են: Սակայն այս ամենից հետո գյուղում սկսում են տարօրինակ դեպքեր կատարվել…

Ներկայացնում ենք պրեմիերային հետաքրքիր դրվագները և հայտնի հյուրերին:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close