Լուրեր

Շառլ Միշելն աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետի՝ Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու ջանքերին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն աջակցություն է հայտնել Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը նպաստելուն ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միշելը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շարունակելու համար Բրյուսելում վերջերս ունեցած քննարկումները: Լիովին աջակցում եմ Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը նպաստելուն ուղղված նրա և բոլորի ջանքերին»,- գրել է Միշելը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close