ԼուրերՏնտեսություն

Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլիով․ Քերոբյան

Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլիով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԲԿ»-ին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Պետք է շարժվել դեպի ազգային արժույթներ։ Ռուսական կողմից առաջխաղացում կա այդ ուղղությամբ»,- հավելել է նա։

Վահան Քերոբյանի տեղեկությունների համաձայն՝ վերջին մի քանի վճարումները եղել են հենց ռուբլիով, բայց համապատասխան փոխարժեքով։ Նրա խոսքով՝ գնագոյացումը կատարվում է դոլարով, սակայն վճարումն իրականացվում է ռուբլիով։

«Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը ևս հաստատել է տեղեկությունը։

«Իսկապես, «Գազպրոմ»-ի՝ Հայաստան գազի մատակարարման պայմանագիրն արդեն մի քանի տարի է, ինչ թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլիով, և այդ հնարավորությունն օգտագործվում է»,- ասել է Կուպրիյանովը։

Մարտի 23-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ՝ մատակարարվող գազի դիմաց ռուբլիով վճարելու համար:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close