ԼուրերՇոու Բիզնես

Փաշինյանը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին վերաբերող որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Ստեղծել «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի»:

Հիշեցնենք, որ Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտնել էին, որ Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close