ԺամանցԼուրերՇոու Բիզնես
40-ամյա Բրիթնի Սփիրսը սպասում է երրորդ բալիկին

Հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսը բացահայտել է, որ երրորդ երեխայով է հղի: Նա այս մասին հայտնել է Ինստագրամի հրապարակման միջոցով:
«Հղիության թեստ արեցի… և օ՜… պատրաստվում եմ երեխա ունենալ»,-գրել է երգչուհին:
Սա երգչուհու և նրա փեսացուի՝ Սեմ Ասղարիի առաջին համատեղ երեխան է, մինչդեռ Սփիրսը նախկին ամուսնությունից ունի երկու դեռահաս որդի: