1ԳլխավորԼուրեր

Ռուսաստանը հեռացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Մարդու իրավունքների խորհրդից

ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը կողմ է արտահայտվել Ռուսաստանին Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելուն։  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կողմ է քվեարկել 93, դեմ՝ 24 երկիր, ևս 58 երկիր ձեռնպահ է մնացել, հայտնում է CNN-ը։ 

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պահանջել են Ռուսաստանին հեռացնել Մարդու իրավունքների խորհրդից այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Բուչայում խաղաղ բնակիչների սպանության մասին։  Ռուսաստանի իշխանությունները հերքում են իրենց առնչությունը Բուչայում տեղի ունեցած վայրագություններին։

Մարդու իրավունքների խորհրդի անդամներն ընտրվում են երեք տարի ժամկետով՝ տարածքային սկզբունքով։ Ռուսաստանը և Ուկրաինան ընտրվել են Արևելյան Եվրոպայի երկրներից 2021-ից մինչև 2023 թվականը։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close