ԺամանցԼուրերՇոու Բիզնես

Հայտնի են «Գրեմմի» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները

«Գրեմմի» ամենամյա մրցանակաբաշխությունը կայացել է Լաս Վեգասում, որն ամենասպասված իրադարձությունն է երաժշտասերների համար: 365news.am-ը ներկայացնում է անվանակարգերում հաղթող ճանաչված արտիստներին:

«Տարվա լավագույն ալբոմ» մրցանակը ստացել է Ջոն Բատիստային։

«Տարվա հայտնիություն» է ճանաչվել 19-ամյա Օլիվիա Ռոդրիգոն։ Երգչուհին նաև արժանացել է «Լավագույն փոփ ալբոմ» և «Լավագույն փոփ կատարում» մրցանակներին՝ առաջ անցնելով իր գլխավոր մրցակից Բիլլի Այլիշից։

Լավագույն երգի «Գրեմմի»-ն ստացավ «Silk Sonic»-ի «Leave The Door Open»-ը, որի խմբի անդամն էր Բրունո Մարսը: Երաժիշտները հաղթել են բոլոր չորս անվանակարգերում, որոնցում ներկայացված էին, այդ թվում՝ «Տարվա ձայնագրություն»։

«Օսկար»-ում հաղթանակից հետո Բիլի Այլիշը պարտվեց «Գրեմմի»-ի բոլոր վեց անվանակարգերում, որոնցում ներկայացված էր: Բիլլին շոուի ժամանակ ելույթ է ունեցել «Happier Than Ever» հիթով՝ կրելով Foo Fighters-ից հանկարծամահ եղած թմբկահար Թեյլոր Հոքինսի դիմանկարով շապիկ:

BTS փոփ խումբը բեմում շքեղ շոու էր կազմակերպել, բայց չստացավ բաղձալի արձանիկը լավագույն կատարման համար: Կորեական բոյ-բենդի երկրպագուները մեղադրում են Գրեմմիի կազմակերպիչներին, որ ամեն տարի BTS-ին հրավիրում են մրցանակաբաշխությանը` հանուն վարկանիշի և հանդիսատեսի ոգևորության, բայց թողնում են առանց մրցանակների:

Իսկ Ջասթին Բիբերը մնաց առանց մրցանակների. արտիստը կատարել է իր Peaches հիթը արարողության ժամանակ։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close