ԼուրերՏնտեսություն

Հայաստանից Ռուսաստան արտահանումները մոտ 30 տոկոս անկում են ապրել․ Քերոբյան

Վերջին տվյալներով՝ Հայաստանից Ռուսաստան արտահանումները մոտ 30 տոկոս անկում են ապրել, ինչը մտահոգիչ է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ռուս-ուկրաինական հակամարտության սրումը ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա։ Միևնույն ժամանակ, նախարարը նշեց, որ մյուս ուղղություններով ունեն արտահանման աճ:

«Հիմա արտահանողների հետ աշխատում ենք, որ վերակնքեն իրենց պայմանագրերը նոր գների պայմաններով, որի արդյունքում, կարծում ենք, արտահանման ծավալները կսկսեն աճել, որովհետև այն դեֆիցիտը, որ առաջացել է նաև ռուսական շուկայում բազմաթիվ արևմտյան ընկերությունների դուրս գալու պատճառով, թույլ է տալիս ենթադրել, որ մեր շուկայի չափաբաժինը ռուսական շուկայում կարող ենք մեծացնել»,- ասաց Քերոբյանը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close