1ԳլխավորԼուրերՎոդքասթՏեսանյութ

Վարպետը և Մարգարիտան. «Կոճակ» վոդքաստ

«Ի՞նչ պիտի աներ քո բարին, եթե գոյություն չունենար չարը, ու ի՞նչ տեսք կունենար երկիրը, եթե դրա վրայից անհետանային ստվերները: Չէ՞ որ ստվերներն առաջանում են առարկաներից ու մարդկանցից»։

Եթե կարդացել եք Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը, ապա այս խոսքերը կամ այնտեղ կարդացած խոսքերից ցանկացածը ձեզ մոտ ամրապնդվել և նույնիսկ մշակույթ է դարձել։ Ինչպես և խոստացել էինք, «Կոճակ» վոդքաստի եթերում այն անգամ քննարկել ենք բոլորիս կողմից շատ սիրված վեպը։ Այս անգամ վոդքաստի հյուրերն են Դավիթ Սամվելյանը, Հասմիկ Մելիքսեթյանը, Համո Մուրադյանը և ինչպես միշտ՝ Արծվիկ Դավթյանը։

Վոսքաստի շրջանակներում կլսեք մեջբերումներ, առանցքային հարցերի շուրջ վերլուծություններ ու կընկնեք դեժավյուի մեջ՝ լսելով գրքում կարդացած հրաշալի կատակները։ Կերպարներից, գրեթե, յուրաքանչյուրն ունի իր նախատիպը, և եթե չգիտեք, օրինակ՝ ում նախատիպով է ստեղծված Վոլանդը կամ հենց Վարպետը, ապա անպայման լսեք մեզ։ Եթե գիրքը չեք կարդացել, առաջարկում ենք կարդալ և նոր վերադառնալ մեզ մոտ, քանի որ վոդքաստում լինելու են շատ սփոյլերներ, տարբեր ասպեկտներից վերլուծություններ, մեկնաբանություններ և հիացմունք, որն ինքներդ էլ կապրեք գիրքը կարդալիս։ Դե ինչ, այս անգամ կարող եք բացել գիրքը և միացնել մեզ լսելու կոճակը. մենք սկսում ենք։

Հետևեք մեզ այստեղ, ինչպես նաև

Apple podcastGoogle Podcast/Spotify

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close