ԱրտաքինԼուրերՔաղաքականություն

Վաղարշակ Հակոբյանը դատապարտեց Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը Հայաստանի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում անթույլատրելի և պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է արել Հայաստանի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

«Երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում անթույլատրելի և պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է արել, մասնավորապես՝ նշելով, թե ո՞ւմ է պետք Հայաստանը և այլն։ Ուզում եմ նշել, որ այդ որակումները իսկապես դատապարտելի են։ Մեր գործընկեր երկրի ղեկավարը իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ։ Ուզում եմ հիշեցնել վերջերս ղազախական դեպքերի ժամանակ, թե ում էր պետք Հայաստանը և վստահ եմ, որ պարոն Լուկաշենկոն ամենաքաջն էր գիտակցում, թե ում էր պետք և ում է պետք Հայաստանի Հանրապետությունը»,- ընդգծեց Հակոբյանը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, մասնավորապես, նշել է․ «Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ՝ Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի… այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում… իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close