1ԱրտաքինԳլխավորԼուրերՏեսանյութՔաղաքականություն

Լուկաշենկոյին պատասխանեցին նաև ԱԺ-ում

Երկու օր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլի «խոսնակ» Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, պատասխանելով վերջինիս այն հարցին, թե Լուկաշենկոն հետխորհրդային տարածշրջանում անվտանգության, տնտեսական և մարդկանց տեղաշարժի նոր ինտեգրացիոն միջավայրում, գրեթե 15 տարի հետո, որ երկրներին է տեսնում, Բելառուսի նախագահը նշել է. «Գիտեք՝ Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ, որ դա լավ դաս եղավ նաև Ղազախստանի համար։ Եթե ​​ասում եք՝ 15 տարի ժամկետ, ապա վստահ եմ, որ այնտեղ Ուկրաինան կլինի, եթե, իհարկե, մենք սխալներ թույլ չտանք: Իսկ մնացածն ընդհանուր շրջանից՝ այդ միավորման ներուժից կամ միության ձևավորման ընթացքում ո՞ւր պետք է գնային: Հայաստանը գնալու տեղ չունի: Ի՞նչ եք կարծում՝ նրանք ինչ-որ մեկին պետք են»:

Երկու օր լռությունից հետո ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով. «Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»:

Բելառուսի նախագահին արձագանքեցին նաև Ազգային ժողովի քառօրյա նիստում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց, որ դատապարտելի է Լուկաշենկոյի կողմից նման որակումը։

«Երեկ Բելառուսի նախագահ պարոն Լուկաշենկոն Սոլովյովին տված հարցազրույցում անթույլատրելի և պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է արել՝ մասնավորապես նշելով, թե «ո՞ւմ է պետք Հայաստանը»։ Ես ուզում եմ նշել, որ այդ որակումներն իսկապես դատապարտելի են, մեր գործընկեր երկրի ղեկավարն իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ։ Եվ  ես ուզում եմ հիշեցնել վերջերս ղազախական դեպքերի ժամանակ, թե ո՞ւմ էր պետք Հայաստանը։ Վստահ եմ, որ պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում էր պետք և ում է պետք Հայաստանի Հանրապետությունը»։

Իշխող կուսակցության մեկ այլ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նույնպես անդրադարձավ Լուկաշենկոյի հայտարարությանը՝ նկատելով. «Լուկաշենկոները և Մարգարիտա Սիմոնյանները իրենց գործնեությամբ «արջի ծառայություն» են մատուցում Ռուսաստանի իշխանություններին։ Լավ կլինի՝ Լուկաշենկոն էդպիսի գնահատականներ տալուց առաջ Մինսկի օդանավակայանը մտնի, որը ավելի շատ «խոզանոց» է հիշեցնում»։

Հատկանշական է, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքներից Բելառուսի նախագահի վիրավորական հայտարարություններին այդպես էլ ոչ մի արձագանք չեղավ:

Ավելին

Հարակից նորություններ

1ԱրտաքինԳլխավորԼուրերՏեսանյութՔաղաքականություն

Լուկաշենկոյին պատասխանեցի նաև ԱԺ-ում

Երկու օր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլի «խոսնակ» Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, պատասխանելով վերջինիս այն հարցին, թե Լուկաշենկոն հետխորհրդային տարածշրջանում անվտանգության, տնտեսական և մարդկանց տեղաշարժի նոր ինտեգրացիոն միջավայրում, գրեթե 15 տարի հետո, որ երկրներին է տեսնում, Բելառուսի նախագահը նշել է. «Գիտեք՝ Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ, որ դա լավ դաս եղավ նաև Ղազախստանի համար։ Եթե ​​ասում եք՝ 15 տարի ժամկետ, ապա վստահ եմ, որ այնտեղ Ուկրաինան կլինի, եթե, իհարկե, մենք սխալներ թույլ չտանք: Իսկ մնացածն ընդհանուր շրջանից՝ այդ միավորման ներուժից կամ միության ձևավորման ընթացքում ո՞ւր պետք է գնային: Հայաստանը գնալու տեղ չունի: Ի՞նչ եք կարծում՝ նրանք ինչ-որ մեկին պետք են»:

Երկու օր լռությունից հետո ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով. «Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»:

Բելառուսի նախագահին արձագանքեցին նաև Ազգային ժողովի քառօրյա նիստում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց, որ դատապարտելի է Լուկաշենկոյի կողմից նման որակումը։

«Երեկ Բելառուսի նախագահ պարոն Լուկաշենկոն Սոլովյովին տված հարցազրույցում անթույլատրելի և պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է արել՝ մասնավերապես նշելով, թե «ո՞ւմ է պետք Հայաստանը»։ Ես ուզում եմ նշել, որ այդ որակումներն իսկապես դատապարտելի են, մեր գործընկեր երկրի ղեկավարն իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ։ Եվ  ես ուզում եմ հիշեցնել վերջերս ղազախական դեպքերի ժամանակ, թե ո՞ւմ էր պետք Հայաստանը։ Վստահ եմ, որ պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում էր պետք և ում է պետք Հայաստանի Հանրապետությունը»։

Իշխող կուսակցության մեկ այլ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նույնպես անդրադարձավ Լուկաշենկոյի հայտարարությանը՝ նկատելով. «Լուկաշենկոները և Մարգարիտա Սիմոնյանները իրենց գործնեությամբ «արջի ծառայություն» են մատուցում Ռուսաստանի իշխանություններին։ Լավ կլինի՝ Լուկաշենկոն էդպիսի գնահատականներ տալուց առաջ Մինսկի օդանավակայանը մտնի, որը ավելի շատ «խոզանոց» է հիշեցնում»։

Հատկանշական է, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքներից Բելառուսի նախագահի վիրավորական հայտարարություններին այդպես էլ ոչ մի արձագանք չեղավ:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close