
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կճանաչի Ղրիմի ռուսական պատկանելիությունը, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ, հենց որ հասկանա, որ դրա անհրաժեշտությունը կա։
«Հենց ես հասկանամ, և նախագահն ինձ (խմբ. Պուտինը) ասի, որ դրա անհրաժեշտությունը կա»,- ասել է Լուկաշենկոն ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցի ընթացքում։
Ավելի վաղ Բելառուսի նախագահը Ղրիմի ճանաչումը պայմանավորել էր նրանով, որ նախ դա պետք է անեն ռուսական խոշոր բիզնեսի ներկայացուցիչները։
«Ես դրանով ոմանց ուշադրությունը հրավիրեցի, որ զբաղվեն իրենց քաղաքացիներով, որոնք անարդար փող են աշխատել և, որ դրանք գոնե գործեն ռուսական պետականությանը համահունչ՝ ճանաչելով այդ Ղրիմը։ Նրանք վախենում են անգամ կպչել Ղրիմին»,- ասել է Լուկաշենկոն՝ պարզաբանելով իր նախորդ հայտարարությունը:
Նա առաջարկել է, որ արագ կարգի կբերի օլիգարխների հարստացման հարցը։
«Դրա համար էիք դուք վախենում Լուկաշենկոյից, որ նա նույնիսկ մոտ չգա ռուսական դաշտին։ Որովհետև սեփականաշնորհման հարցերը կլուծվեին վեց ամսվա ընթացքում։ Այդ ժամանակ դուք պայուսակներով կամ այլ ձևերով հետ կվերադարձնեիք (խմբ. գողացվածը) ռուս ժողովրդին», – ասել է Լուկաշենկոն։ .