Լուրեր

Դրական զարգացումների ևս մեկ դրսևորում. Շառլ Միշելը՝ հայ գերիների վերադարձի մասին

ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն՝ անդրադառնալով Ադրբեջանից հայ գերիների վերադարձին:

«Ադրբեջանի կողմից 8 հայ գերիներին Հայաստան վերադարձնելը դրական զարգացումների ևս մեկ դրսևորում է Էմանուել Մակրոնի, Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո: ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը»,- նշել է Շառլ Միշելը:

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման  արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձել են հայրենիք։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close