ԼուրերՆերքինՔաղաքականություն

Ընդդիմությունը թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ՀՀ նախագահի ընտրությանը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահի թեկնածու չեն առաջադրելու և չեն մասնակցելու նախագահի ընտրությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի և սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը:

Ելնելով այս հաստատումներից՝ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը»,- նշված է հայտարարության մեջ:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close