1ԳլխավորԼուրերՎոդքասթՏեսանյութ

Don’t look up կամ պարզապես Look up. «Կոճակ» վոդքաստ #7

Այս էպիզոդում «Կոճակ» վոդքաստի տաղավարում են Նարեկ Մարգարյանը, Մարիամ Ղարդյանը, Աշոտ Խաչատրյանը և ինչպես միշտ՝ Արծվիկ Դավթյանը։  Եթե դիտել եք Don’t look up ֆիլմը, ապա կամ շատ եք հավանել, կամ չեք հավանել, կամ հավանել եք, բայց այն համարում եք անհարկի գերագնահատված։ Այսօրվա մեր հյուրերը նույնպես մտնում են այս խմբերի մեջ ու քննարկում ֆիլմի լավ և վատ կողմերը։ 

Ֆիլմը շատ մեսիջներ ունի, որոնք երգիծանքով ռեժիսորը փորձել է հասցնել իր հանդիսատեսին, բայց հարցն այն է՝ արդյո՞ք գեղարվեստական տեսանկյունից ճիշտ քայլ է մարդկանց այդպես ուղիղ ասել, որ այսօր հասարակությունը հասել է նրան, որ գիտականորեն ճշտված փաստին հաղթում է հեշթեգն ու այն, ինչը ավելի հռչակավոր է, թե հենց դրա մեջ է ֆիլմի ամբողջ հանճարեղությունը։

Ֆիլմն այսօրվա մեր իրականության մասին է, որտեղ, գրեթե, ամեն հերոս մեր հասարակության շատ մարդկանց հավաքական կերպարն է։ 

Այս և շատ փաստարկներ, թեմաներ ու հարցադրումներ կգտնեք այս էպիզոդում. ձեզ մնում է միայն կոճկել ձեր շորերի կոճակներն ու սեղմել միացնելու «կոճակը»։

Հետևեք մեզ նաև

Apple podcast/ Google Podcast/Spotify

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close