ԼուրերՏեսանյութ

Մեր դիրքորոշումը պարզ է՝ մենք պետք է նստենք և ստեղծված հանձնաժողովի շրջանակներում լուծենք բոլոր այն հարցերը, որոնք մնում են չլուծված․ Լավրով (տեսանյութ)

Այսօր Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին տված ասուլիսում նշել է, որ նա կողմ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկին։

«Մեր դիրքորոշումը պարզ է՝ մենք պետք է նստենք և ստեղծված հանձնաժողովի շրջանակներում լուծենք բոլոր այն հարցերը, որոնք մնում են չլուծված»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ սա զուտ երկկողմանի խնդիր է, այն չի վերաբերում Ղարաբաղին ու տարածաշրջանի խնդիրներին։ Լավրովը նկատել է, որ Մոսկվան առաջարկել է ստեղծել հատուկ հանձնաժողով և հանդես գալ որպես խորհրդատու՝ հաշվի առնելով, որ ՌԴ Գլխավոր շտաբը և այլ կառույցներ ունեն քարտեզներ, որոնք ցույց են տալիս երկրների միջև սահմանները և դրանց փոփոխությունները։

Նա նշել է, որ նախօրեին այդ հարցը քննարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ. «Կողմերն ունեն առաջարկներ, որոնք պետք է քննարկվեն, և պետք է սկսել հանձնաժողովի ձևավորման ու խնդրի լուծման գործընթացը»։

Լավրովը նաև ընդգծել է, որ Մոսկվան Բաքվին կփոխանցի Երևանի առաջարկները սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ և հույս ունի, որ դրա ստեղծման հարցը շուտափույթ կլուծվի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել