ԼուրերՏեսանյութՔաղաքականություն

Լավրովը խոսել է ՌԴ-ում այսօր կայանալիք Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր անցկացված ամենամյա ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հանդիպումը հաջող կանցնի։

ՌԴ ԱԳ նախարարը, մասնավորապես, նշել է. «Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման հարցում նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին։ Մենք շատ ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում։ Մեր դերն է օգնել ուղիղ երկխոսության հաստատմանը։ Հուսով եմ, որ դա հաջող կլինի»։

Հայաստանն ու Թուրքիան հատուկ ներկայացուցիչներ են նշանակել կարգավորման հարցերով: Այսօր Ռուսաստանում տեղի ունեցող հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուքիան՝ 2021թ.-ին ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել