1ԳլխավորԼուրեր

Թուրքիայի ԱԳՆ-ն նախարարության դրական ու կառուցողական են գնահատել Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը

2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում հանդիպել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներր, դեսպան Սերդար Քըլըչի և Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

ՀՀ ԱԳ նախարարությունը արդեն իր տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ հանդիպումը կայացել էր դրական մթնոլորտում և պայմանավորվածություն են ձեռք բերել բանակցությունները շարունակել առանց նախապայմանների։

Ընթացած բանակցությունների դրական մթնոլորտի մասին խոսվել է նաև Թուրքիայի ԱԳ նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ․ «Իրենց առաջին հանդիպման ընթացքում, որն անցկացվել է դրական և կառուցողական մթնոլորտում, հատուկ ներկայացուցիչները փոխանակել են իրենց նախնական կարծիքները Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների՝ միտված լիարժեք կարգավորմանը»։

Կողմերը նաև հաղորդել են, որ հատուկ ներկայացուցիչների «երկրորդ հանդիպման օրն ու վայրը կորոշվեն դիվանագիտական ուղիներով սահմանված ժամկետում»։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել