1ԱշխարհԳլխավորԼուրեր

Հայաստանը և ժողովրդավարությունը գտնվում են հակառակ բևեռներում. Ալիև

«Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները, օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ, որը Վաշինգտոնին պարտադրում էր չեզոքություն, բացահայտ անցավ Հայաստանի կողմը» այսպիսի արտահայություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ։

Ադրբեջանի նախագաը լրագրողների ուշադրությունն է հրավիրել երկու փաստերի վրա, որոնք հրապարակվել են լրատվամիջոցներում․ «Առաջին հերթին, Հայաստանին հրավիրել էին «Ժողովրդավարության գագաթնաժողովի», չնայած որ Հայաստանը և ժողովրդավարությունը գտնվում են հակառակ բևեռներում։ Հայաստանում մարդու իրավունքները կոպտորեն խախտվում են, քաղաքական ընդդիմության ակտիվիստները բանտարկվում և հետապնդվում են։ Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ արժանիքների համար են Հայաստանին հրավիրել այնտեղ, իսկ Արդբեջանին չէին հրավիրել։ Այսինքն՝ դա բացահայտ խտրականության դրսևորում է։

Երկրորդ փաստը վերջերս Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հրավիրվել էր Վաշինգտոն հանդիպումներ իրականացնելու, իսկ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարը՝ ոչ։ Այլ հարց է, որ մենք ոչինչ չենք կորցրել և ինչ կարիք կա անհանգստանալ երկու րոպե ելույթի համար։ Այդպես, նրանք խախտեցին հավասարությունը՝ բացահայտ ցույց տալով, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը զբաղեցել է Հայաստանի կողմը, դա իրենց գործն է։ Ինչպես ասում են՝ մենք պարզապես հայտնում ենք մեր կարծիքը և, իհարկե, դա հաշվի կառնենք մեր քաղաքականուքյան մեջ»,- ասել է Ալիևը։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել