ԼուրերԿարևոր

Զինվոր կորցրած մայրերի վերարտադրողական առողջության ծախսերն ամբողջությամբ կփոխհատուցվեն

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն, կամ հատուկ առաջադրանք, կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը հաստատելու մասին նախագիծը: Այն մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, շահառուները կկարողանան առավել մատչելի պայմաններով օգտվել փոխնակ մոր կամ դոնորական ծառայություններից. անհրաժեշտ ծախսերն ամբողջությամբ կիրականացվեն պետության կողմից, մասնավորապես՝

✅ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 %-ը, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը,

✅ դոնորական ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 %-ը, բայց ոչ ավելի, քան 600 հազար դրամը։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել