ԱշխարհԺամանցԼուրերՏեսանյութ

Կանադական եռանիվ էլեկտրական մեքենան կայանված վիճակում կարող է կրիպտոարժույթի մայնինգ իրականացնել

Դեռ հոկտեմբեր ամսին աշխարհին ներկայացվեց Կանադական Daymak ընկերության կողմից ստեղծված եռանիվ էլեկտրական մեքենան, որը կարող է բիթքոյինի մայնինգ իրականացնել կանգնած վիճակում։

Daymak-ի հիմնադիր Ալդո Բայոկկին նշել է, որ մայնինգի ֆունկցիայի ավելացումը հիանալի որոշում էր: Մեքենաներն արագ են արժեզրկվում և հազվադեպ են օգտագործվում՝ օրական մոտ մեկից երկու ժամ: Միաժամանակ մեքենան լռելյայն ունի բորտ-համակարգիչ, որը կարող է գումար աշխատել, երբ մեքենան կայանված է կամ լիցքավորվում է։

Ըստ Բայոկկինի հաշվարկների՝ մեքենայի միջոցով մայնինգ իրականացնելիս մեկ օրում հնարավոր է 5 դոլարից մինչև 12 դոլար (կախված կրիպտոարժույթի գնից) շահույթ ունենալ: Մեքենայի վահանակը թույլ կտա կառավարել և հաշվել մետաղադրամները շարժվելիս:

Ըստ ստեղծողների՝ երկտեղանոց էլեկտրական մեքենան մեկ լիցքավորմամբ կարող է անցնել մինչև 480 կմ, ինչպես նաև ունի ինքնակառավարման գործառույթ, օդորակիչ, 12 բարձրախոսով ստերեո համակարգ և նույնիսկ լիցքավորման համար արևային մարտկոց։ Տեսանյութում կարմիր մեքենան՝ թխկի տերևի լոգոտիպով, շրջում է համեմատաբար դատարկ փողոցներով, և դեռ պարզ չէ՝ արդյո՞ք այն համապատասխանում է այս բոլոր խոստացված հատկանիշներին։ Մեքենաների նախնական պատվերը բաց է, մեքենայի գինը սկսվում է 21,495 դոլարից, սակայն էլեկտրական մեքենաները կարելի է ձեռք բերել 2023 թվականից ոչ շուտ։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել