ԼուրերՏեսանյութ

Արցախի մանկական վերականգնողական կենտրոնի երեխաները նվերներ են ստացել ռուս խաղաղապահներից

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարեգործական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ կազմակերպել և մարդասիրական ակցիա են իրականացրել Արցախի Ստեփանակերտ քաղաքի մանկական վերականգնողական կենտրոնում։ Խաղաղապահներն ու բարերարները Ռուսաստանից բերված ամանորյա նվերներ են հանձնել անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող շուրջ 50 երեխաներին։

«Ռուս խաղաղապահները բարեգործական հիմնադրամների հետ միասին մարդասիրական ակցիա են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի վերականգնողական կենտրոնում, որտեղ մենք նվիրել ենք մանկական աթոռներ, ձեռքի շարժունակությունը վերականգնելու համար նախատեսված ավազե սեղան և մանկական տաք վերմակներ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իվան Սոկորևը։

Ակցիայի շրջանակներում խաղաղապահներն ու բարերարները Ստեփանակերտ քաղաքի մանկական վերականգնողական կենտրոնին են նվիրաբերել 40 տաք ծածկոց, 40 աթոռ և ավազաթերապիայի սեղան՝ վերջույթների շարժիչ հմտությունների զարգացման համար։

«Այսօր մեզ հյուր էին եկել խաղաղապահները և բերել լավ նվերներ, աթոռներ և ամենակարևորը՝ ավազե սեղան, ինչը մեզ շատ էր պետք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ողջ թիմի, մեր բոլոր հիվանդների ու երեխաների ծնողների անունից նման օգնության համար»,- ասել է  վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թաթևոսյանը։

Ռուս խաղաղապահները պարբերաբար միջոցառումներ են անցկացնում տեղի բնակիչների հետ աշխատելու, գնության կարիք ունեցողների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով, շփվում են բարեգործական կազմակերպությունների հետ և անհրաժեշտ մարդասիրական օգնություն են փոխանցում Արցախի մանկական ուսումնական հաստատություններին և ընտանիքներին:

Տեղեկատվություն հավաքելուց և մշակելուց հետո ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները տոներին մարդասիրական ակցիաներ են կազմակերպում Արցախի սահմանամերձ քաղաքներում և հեռավոր բնակավայրերում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Արցախում հայտարարվել է հրադադարի ռեժիմ և բոլոր ռազմական գործողությունների դադարեցում։ Արցախում հրադադարը և ռազմական գործողությունները վերահսկելու համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել