ԱշխարհԻրադարձություններԼուրեր

Մոսկվայի մենաստաններից մեկում պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք. վիրավորների թվում կան երեխաներ

Ռուսական ՏԱՍՍ պարբերականը հայտնում է՝ Մոսկվայի մարզի Սերպուխովի կուսանոցի տարածքում ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններից։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է ութ մարդ, այդ թվում՝ յոթ երեխա։

Պարբերականի փոխանցմամբ՝ մի տղամարդ վանքի տարածք է ներխուժել ինքնաշեն պայթուցիկով, վերջինս այս պահին ձերբակալված է իրավապահ մարմինների կողմից։ Պայթյունը վնասել է վանքում գտնվող ուղղափառ դասական գիմնազիայի դուռը։ Դեռահասներից մեկը հոսպիտալացվել է։

Ըստ Interfax-ի աղբյուրի՝ ռումբը գործի է դրել մի դեռահաս, ով նախկինում եղել է վանքի ծխական դպրոցի աշակերտ:

«Նախնական տվյալներով՝ հանցագործության դրդապատճառը եղել է կասկածյալի ատելությունը դպրոցի ուսուցիչների և միանձնուհիների նկատմամբ՝ անձնական թշնամական հարաբերությունների ֆոնի վրա»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ հարձակվողը բռնության է ենթարկվել ուսման ընթացքում։

Իրավապահ մարմինների գործողությունները համակարգելու համար դեպքի վայր են մեկնել Մոսկվայի մարզի դատախազ Սերգեյ Զաբատուրինը և Սերպուխովի քաղաքային դատախազի պաշտոնակատար Վալերի Կուկուշկինը։ Քննչական կոմիտեի մարզի քննչական բաժինը որոշում է քրեական գործ հարուցելու հարցը։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close