1ԳլխավորԻրադարձություններԼուրեր

Մոսկվայում վաղը տեղի կունենա «3+3» հարթակի առաջին նիստը

Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջը տեղեկություն էր տարածել այն մասին, որ վաղը՝ դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում կանցկացվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու համար առաջարկված «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին հանդիպումը»:

Հայտարարությունում նշվում է, որ Թուրքիայի կողմից հանդիպմանը կներկայանա փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը։ Հանդիպմանը կմասնակցեն նաև Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Իրանի փոխարտգործնախարարները։

Ավելացնենք, որ «3+3» հարթակը ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ բանակցային հարթակ, որն ընձեռելու է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հնարավորություն:  

Այս հարթակի՝ վաղը կայանալիք առաջին հանդիպմանը իր բացակայության վերաբերյալ պարզաբանումներ տվել է նաև Վրաստանի ԱԳ նախարարությունը՝ հաղորդագրությունում նշելով, որ «Արտաքին գործերի նախարարությունը մեկ անգամ չէ, որ արձանագրել է իր հստակ դիրքորոշումը «3+3» տարածաշրջանային համագործակցության նախաձեռնության վերաբերյալ, այդ թվում՝ արտգործնախարարն այդ մասին խոսել է վերջին խորհրդարանական լսումների ընթացքում։ Մենք չենք դիտարկում մեր մասնակցությունը տվյալ ձևաչափում, հետևաբար՝ Վրաստանը ներկայացված չի լինի ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ին պլանավորված հանդիպմանը»:

Նշենք, որ պաշտոնական Թբիլիսին մերժում է նախաձեռնությունը՝ պատճառաբանելով, որ չի կարող համագործակցել այնպիսի հարթակում, որտեղ լինելու է նաև Ռուսաստանը՝ Վրաստանի տարածքի 20 տոկոսն օկուպացրած երկիրը:

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ՀՀ Ազգային ժողովում հայտարարել էր, որ Մոսկվայում կայանալիք հանդիպմանը Հայաստանը ներկայացնելու է Արտաքին գործերի փոխնախարարը՝ միևնույն ժամանակ չհստակեցնելով, թե ո՞ր նախարարն է լինելու այդ հանդիպմանը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close