ԻրադարձություններԻրավունքԼուրեր

ՄԱԿ-ի միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին

Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի  վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնում է դատարանի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով վճռի հրապարակմանը ներկա կլինեն միայն դատարանի անդամները և երկու երկրների ներկայացուցիչները:

Հաագայի միջազգային դատարանը հոկտեմբերի 14-ին և 15-ին քննարկել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը: Երևանը սեպտեմբերի 16-ին էր ներկայացրել հայցը Ադրբեջանի կողմից Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիմքով: Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանին խնդրել է քննել հրատապ միջոց կիրառելու միջնորդությունը: Ներկայացված պահանջներից է նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձը, հոգևոր, կրոնական, մշակութային ժառանգության ոչնչացման դադարեցումը: Հոկտեմբերի 14-ին, երբ դատարանը քննում էր Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցը, Բաքվի «ռազմաավարի պուրակից» հեռացվել էին բոլոր մանեկեններն ու սաղավարտները:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close