ԱշխարհԼուրեր

Օմիկրոն շտամի հայտնվելը վկայում է աշխարհում վտանգավոր իրադրության մասին. ԱՀԿ

Կորոնավիրուսի օմիկրոն շտամի հայտնվելը վկայում է, թե որքան վտանգավոր է համավարակը, և այժմ որքան բարդ իրավիճակում է գտնվում մարդկությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբեյսուսը՝ նոր համավարակներին նախապատրաստման թեմայով Առողջապահության համաշխարհային վեհաժողովի՝ նոյեմբերի 29-ին Ժնևում բացված հատուկ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ:

«Կորոնավիրուսի՝ մուտացիայի մեծ ունակություն ունեցող «օմիկրոն» տարբերակի հայտնվելը վկայում է, թե որքան սպառնալից և բարդ իրադրության մեջ ենք մենք գտնվում»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ այդ շտամի հայտնվելն ընդգծում է երկրների կողմից «համավարակների շուրջը նոր համաձայնագրի» կնքման անհրաժեշտությունը: ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ «հարկավոր է շնորհակալություն հայտնել Հարավային Աֆրիկային այդ տարբերակի հայտնաբերման,  սեքվենացման և դրա մասին տեղեկացման համար, այլ ոչ թե պատժել նրան», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել