Լուրեր

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել Արմավիրի նորանշանակ մարզպետի ներկայացման միջոցառմանը

Նոյեմբերի 29-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի մարզպետարանում ներկա է գտնվել նորանշանակ մարզպետի ներկայացման միջոցառմանը: 

Մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների, մարզային ենթակառուցվածքների և համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ներկա և նախկին բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ նախորդ 3 տարիների ընթացքում հիմնական ուղեգիծը եղել է մարզի կենսական խնդիրների լուծումը, և, մեծ հաշվով, այդ գերխնդիրը կատարված է: Ըստ նրա՝ թեպետ մարզում խնդիրներ շատ կան, սակայն դրանք լուծելու համար առկա են բոլոր հնարավորությունները՝ հանձինս առկա ռեսուրսների, հմտությունների և կարողությունների: Համբարձում Մաթևոսյանը միաժամանակ շնորհավորել է Էդուարդ Հովհաննիսյանին Արմավիրի մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նրան հաջողություն մաղթելով դժվարին խնդիրների լուծման գործում՝ ի շահ մարզի ու նրա բնակչության:

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել Համբարձում Մաթևոսյանին Արմավիրի մարզպետի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ շեշտելով, որ նա երեք տարի արդյունավետ կերպով ղեկավարել է մարզը և իր գործունեությամբ մարզում աշխատանքի բարձր նշաձող սահմանել: Նա համոզմունք է հայտնել, որ Համբարձում Մաթևոսյանը նույնպիսի հաջողություններ կունենա նաև ՀՀ փոխվարչապետի կարգավիճակում գործունեություն ծավալելիս: Ներկայացնելով նորանշանակ մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանին՝ Գնել Սանոսյանն ընդգծել է վերջինիս փորձը պետական կառավարման համակարգում և նշել, որ այն մեծ նշանակություն կունենա մարզն արդյունավետորեն կառավարելու և խնդիրներին լուծումներ գտնելու հարցում: 

Էդուարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար և վստահություն արտահայտել, որ մեկնարկած ծրագրերը շարունակական են լինելու՝ ջանք չխնայելով գոյություն ունեցող հիմնախնդիրները լուծելու համար:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել