1ԳլխավորԼուրեր

Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի ընդունած համատեղ հայտարարությունը

Ադրբեջանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության Նախագահի հայտարարությունը

Նոյեմբերի 26, 2021

Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Գ. Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտնինը հանդիպեցինք 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչի քաղաքում և քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության կատարման ընթացքը։

Վերահաստատեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հետագա հետևողական իրականացման և բոլոր դրույթների խստիվ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների հնարավորինս շուտափույթ լուծմանը։

Նշեցինք ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։

Պայմանավորվեցինք քայլեր ձեռնարկել ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական ​​սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ դրա հետագա սահմանագծմամբ՝ կողմերի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ:

Բարձր գնահատեցինք 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու նպատակով ստեղծված Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը` Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ: Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ նախագծերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։ 

Ռուսաստանի Դաշնությունը այսուհետ ևս կցուցաբերի անհրաժեշտ աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման շահերից ելնելով:

Нет описания.
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել