ԱշխարհԼուրեր

Աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 259 միլիոն մարդ է վարակվել

 COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 25-ի առավոտվա դրությամբ կազմել է 259 միլիոն 465 հազար 36:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 174 հազար 655 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 48 միլիոն 91 հազար 937 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 775 հազար 397-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 544 հազար 882-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 466 հազար 980 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 միլիոն 43 հազար 112 հիվանդացած, նրանցից մահացել է 613 հազար 339 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 25-ի առավոտվա դրությամբ կազմել է 666,1:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2392, Հնդկաստանում՝ 334, Բրազիլիայում՝ 2858 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել