1ԱշխարհԳլխավորԼուրեր

Ռուսաստանը և Ուկրաինան նոր զորավարժություններ են սկսել՝ ուժեղացնելու համար ռազմական պատրաստությունը

Չորեքշաբթի օրը Ռուսաստանը զորավարժություններ է անցկացրել Սև ծովում՝ Ուկրաինայի հարավում և հայտարարել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել իր սովորական և միջուկային ուժերի մարտունակությունը՝ իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ակտիվության բարձրացման պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ըստ գործակալության, Ուկրաինան, որն իր դաշնակից ԱՄՆ-ի հետ միասին կարծում է, որ Ռուսաստանը կարող է ներխուժում իրականացնել, սեփական զորավարժություններ է կազմակերպել Բելառուսի հետ սահմանի մոտ: Երկու կողմերի ռազմական ակտիվության աճը հաջորդում է շաբաթների աճող լարվածությանը: Երկու երկրների միջև պատերազմի վտանգը աճել է, թեև Ռուսաստանը հերքում է ագրեսիվ մտադրությունը: Նշենք նաև, որ արևմտյան հետախուզության աղբյուրները Reuters-ին ասել են, որ մոտալուտ ժամանակներն իրենք ներխուժման վտանգ չեն տեսնում:

Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն ազդարարել են իրենց աջակցությունն Ուկրաինային, այդ թվում՝ այս ամիս Սև ծովում ռազմանավերի զորավարժությունների և ուկրաինական ռազմածովային ուժերին ամերիկյան պարեկային նավերի մատակարարումը տեսքով: Մոսկվան այս ամենը սադրիչ է համարում: Իր հերթին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրուսը չորեքշաբթի օրը Reuters-ին ասել է, որ «Ռուսաստանի լուրջ սխալը կլինի» հարձակվել Ուկրաինայի վրա:

Չորեքշաբթի օրը Սև ծովում անցկացվող զորավարժությունների ընթացքում ռուսական կործանիչները և նավերը փորձարկել են ռազմածովային բազաների վրա օդային հարձակումները հետ մղելը և պատասխան օդային հարվածները, հայտնում է Interfax-ը։

Առանձին, լրատվական գործակալությունը մեջբերել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, ով ասել է, որ Ռուսաստանի կողմից իր զինված ուժերի հետագա զարգացման անհրաժեշտությունը թելադրված է «աշխարհի բարդ ռազմական և քաղաքական պայմաններով և ՆԱՏՕ-ի երկրների՝ Ռուսաստանի սահմանների մոտ աճող ակտիվությամբ»:

Նա ասել է, որ առաջնահերթություններից են զինված ուժերի կարողությունների բարձրացումը, միջուկային ուժերի մարտունակության աջակցությունը և ոչ միջուկային զսպման ներուժի հզորացումը։ Երեքշաբթի Շոյգուն բողոքել է, որ ամերիկյան ռմբակոծիչները այս ամսվա սկզբին փորձարկել են Ռուսաստանին երկու տարբեր ուղղություններից միջուկային հարված հասցնել: ՌԴ պաշտպանության նախարարը նաև դժգոհել է, որ այդ ինքնաթիռները չափազանց մոտ են եղել ռուսական սահմանին: Սակայն, ըստ Պենտագոնի, նշված զորավարժություններն անցկացվել են պահպանվելով միջազգային կանոնները:

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ «ՀԱՏՈՒԿ ՕՊԵՐԱՑԻԱ».

Չորեքշաբթի Ուկրաինան Բելառուսի հետ սահմանին «հատուկ գործողություն» է անցկացրել՝ ներառյալ անօդաչու թռչող սարքերի վարժանքներն ու զորավարժությունները հակատանկային և օդադեսանտային ստորաբաժանումների համար:

Կիևը 8,500 հավելյալ զորք է տեղակայել Բելառուսի հետ սահմանին՝ ասելով, որ վախենում է Լեհաստանի հետ սահմանին տեղի ունեցող միգրանտների ճգնաժամի կրկնությունից: Հիշեցնենք, որ Եվրամիությունը մեղադրում է Մինսկին Մերձավոր Արևելքից մարդկանց բելերու և հարևան դեպի Լեհաստանին սահման ուղղելու համար: Բելառուսը կտրականապես հերքում է այդ ճգնաժամի հրահրումը:

Կիևը նաև անհանգստացած է, որ Ռուսաստանի մերձավոր դաշնակից Բելառուսի հետ սահմանը կարող է օգտագործվել Ռուսաստանի կողմից ռազմական գրոհ կազմակերպելու համար: Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարն այս շաբաթվա վերջին Military Times պարբերականին ասել էր, որ Ռուսաստանն ավելի քան 92,000 զորք է կուտակել Ուկրաինայի սահմանների երկայնքով և պատրաստվում է հարձակման հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին:

Մոսկվան մերժել է նման առաջարկներն՝ ասելով, որ չի սպառնում ոչ մեկին և վերահաստատել է իր իրավունքը զորքերը տեղակայելու, ինչպես ցանկանում է: Այս կապակցությամբ, հետախուզական աղբյուրները, դիվանագետներն ու վերլուծաբաններն ասում են, որ Մոսկվան օգտագործում է Ուկրաինայի հետ լարվածության սրումը որպես Եվրոպայի վրա ճնշում գործադրելու ավելի լայն ռազմավարության մաս, այդ թվում՝ աջակցելով Բելառուսին միգրանտների ճգնաժամում և օգտագործելով իր ազդեցությունը՝ որպես Եվրոպայի համար գազի գլխավոր մատակարարող: Այդ ամենի նպատակներից մեկն է արագացնել եվրոպական կարգավորող մարմինների կողմից դեպի Գերմանիա իր նոր «Հյուսիսային հոսք 2» գազատարի հաստատումը:

«Դա ավելի շատ նման է մեկ այլ հարկադրանքի լծակի, որ ռուսները կուտակում են այս ռազմավարական իրավիճակը Արևելյան Եվրոպայում», – ասում է Սամիր Պուրին, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի հիբրիդային պատերազմի ավագ գիտաշխատող:

«Այս ամենը կարող է արժեք ունենալ միայն վերը նշված նպատակներին հասնելու համար, այլ ոչ թե, որ դրան հետևի լայնամասշտաբ ներխուժում Ուկրաինա, որը քաղաքականապես աղետալի կլինի Պուտինի համար», – ասել է Սամիր Պուրին՝ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի հիբրիդային պատերազմի ուսումնասիրության գծով ավագ գիտաշխատող:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել