ԼուրերԿարևոր

Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 աճյուն

Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ հայտնաբերվել է 1 աճյուն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՊԾ-ից:

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսի ուղղությամբ: Հայտնաբերվել է ևս 1 աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այսպիսով, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում`՝ մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն: 

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել