ԱշխարհԼուրեր

Լեհաստանի վարչապետը նոր պատժամիջոցներով է սպառնացել սահմանի իրադրության էսկալացման դեպքում

Լեհաստանը պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի հետ սահմանին իրադրության էսկալացման դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցին՝ հանդես գալով Փարիզում տեղի ունեցած ճեպազրույցում: Մորավեցկու ելույթը հեռարձակել է Լեհական հեռուստատեսությունը:

«Մենք ցանկանում ենք նվազեցնել լարվածությունը: Բայց եթե բելառուսական կողմից էսկալացիա սկսվի, ապա մենք պատրաստ ենք այդ էսկալացիոն աստիճաններով վեր կբարձրանալ»,- ասել է Մորավեցկին:

«Թող օրինակ լինեն տնտեսական պատժամիջոցները, սահմանների, սահմանային անցումների փակումը երկաթուղային երթևեկության և ապրանքների տեղափոխության համար: Էսկալացման այդ աստիճանները մենք կօգտագործենք, եթե գրոհները սաստկանան»,- հավելել է նա:

Վերջին ժամանակներս Լեհաստանի և Բելառուսի սահմանին կուտակվել են մի քանի հազար անօրինական միգրանտներ՝ ակնկալելով հայտնվել Եվրամիության երկրներում:

Լեհաստանի իշխանությունները խստացրել են սահմանների պահպանումը, կենտրոնացրել են զինվորականների և կանխում են երկրի տարածք թափանցելու անօրինական միգրանտների փորձերը՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ:

Մինսկը բոլոր մեղադրանքներ հերքում է, հայտարարելով, որ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում իր տարածք և արհեստականորեն բորբոքում է փախստականների հետ կապված իրադրությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում քանիցս տեղեկատվություն է եղել այն մասին, որ ապաստանի համար դիմողներին արտաքսելու Վարշավայի պրակտիկան հակասում է միջազգային իրավունքին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել