ԱշխարհԼուրեր

Ես թքած ունեմ, թե ինչ եք դուք մտածում, չե՞ս լսում, մենք կմորթենք բոլոր սրիկաներին

Բելառուսի բռնապետ Լուկաշենկոն բավականին արտահայտիչ հարցազրույց է տվել BBC-ին։ Նա պատասխանել է լրագրող Սթիվ Ռոզենբերգի հարցերին Լեհաստանի հետ սահմանին միգրացիոն ճգնաժամի, Բելառուսում իրավապաշտպանների վրա ճնշումների և խաղաղ ցուցարարների ծեծի, ինչպես նաև Պուտինի հետ հարաբերությունների մասին։

Լուկաշենկոն ասել է, որ միանգամայն հնարավոր է, որ իրականում Բելառուսում ինչ-որ մեկն օգնել է միգրանտներին Լեհաստան հասնելու համար, սակայն նա հերքում է, որ նրանց (միգրանտներին) հատուկ բերել են Բելառուս։

Ներկայացնում ենք ամբողջությամբ Լուկաշենկոյի ոճով հարցազրույցի մոտավոր և հակիրճ տարբերակը։ Մեջբերումները պարտադիր չէ, որ բառացի լինեն.

«Մենք փախստականներին չենք կանչել, նրանք ձեզ մոտ են գալիս։ Ես ասացի, որ նրանց չեմ պահի սահմանին, բայց ես իրենց այստեղ չեմ կանչել։

Ինչո՞ւ է ձեզ հետաքրքրում, թե ինչպես է Մերկելը դիմում ինձ՝ պարոն նախագահ, թե պարոն Լուկաշենկո։ Ես թքած ունեմ, թե ինչ եք մտածում, ինձ Եվրամիությունը չի ընտրել։ Ինձ համար նշանակություն չունի, թե ինձ լեգիտիմ եք համարում, թե՝ ոչ։

Այո, ընդունում եմ, որ ցուցարարներին ծեծի են ենթարկել։ Իսկ ի՞նչ կլիներ ձեր երկրում կամ Ամերիկայում, եթե հարձակվեին ոստիկանի վրա և սկսեին կոտրել նրա ոտքերը։ 

Փակված ՀԿ-ների անգամ հարց էլ կարող ես չտալ, իսկույն կասեմ՝ բոլոր սրիկաներին, ում ֆինանսավորել եք, մորթելու ենք։ Նրանք թաքնվում էին կենդանիների պաշտպանության մասին ցուցանակների տակ, բայց փողը էին ստանում հեղափոխության համար։ Մենք քաղբանտարկյալ չունենք։ Ոչ մի հատ, չե՞ս լսում: 

Անցյալ տարի դուք խռովություն եք ֆինանսավորել: Իսկ ձեր թիկունքում կանգնած էին ամերիկացիները։ Լսիր, Սթիվ, ինչ ես ինձ ասում, դրանք ձեր մարդիկ են, դուք եք նրանց ֆինանսավորել, հենց դրա համար էլ հիմա նրանք բոլորը նստած են ձեզ մոտ։ Չէ որ նրանք չվազեցին Չինաստան, քանի որ նա կապ չուներ: Մի ձևացրու, որ չես հասկանում:

Ես չգիտեմ, թե Պուտինն ում է խորհուրդ տվել շփվել ընդդիմության հետ, ես հենց նոր խոսել եմ նրա հետ, նա ինձ նման բան չասաց։ Հենց նա Նավալնիի հետ նստի բանակցությունների սեղանի շուրջ, ես անմիջապես կսկսեմ բանակցությունները Տիխանովսկայայի հետ»։

Հիշեցնենք, որ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել Բելառուսի իշխանություններին երկխոսել ընդդիմության հետ։

«Այո, մենք գիտենք, որ Բելառուսում իրավիճակը երկրի ներսում հանդարտվել է, բայց, այնուամենայնիվ, կան խնդիրներ։ Եվ մենք դա հիանալի գիտենք և, իհարկե, երկխոսության կոչ ենք անում իշխանությունների և ընդդիմության միջև»,- ասել էր Պուտինը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close