1ԳլխավորԼուրեր

Արցախի բնակիչը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքումհայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԱԾ-ն:

Ըստ Արցախի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 23-ի վաղ առավոտյան ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհետ կորելու մասին:

«Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում Մ.Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել