ԼուրերՔաղաքականություն

Դեկտեմբերի 5-ին Արարատի մարզում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ

Արարատի մարզում համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արտաշատ, Արարատ, Մասիս, Վեդի համայնքներում։

Արտաշատում ընտրություններին կմասնակցի 6 քաղաքական ուժ՝ «Օրենք և արդարություն», «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, «Հայրենիք», «Քրիստոնեա Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

«Օրենք և արդարություն» կուսակցությունն առաջադրել է նախկին փոխքաղաքապետ Կարեն Ղազարյանի թեկնածությունը, ցուցակում ներառված է 37 թեկնածու։

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունից քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Տիգրան Շահբազյանը։ Կուսակցության ցուցակում ներառված է 36 թեկնածու։

«Հայրենիք» կուսակցությունն առաջադրել է Անդրանիկ Կիրակոսյանի թեկնածությունը, կուսակցության ցուցակում ներառված է 27 թեկնածու։

«Քրիստոնեա Հայաստան» կուսակցությունն առաջադրել է Ենոք Գաբրիելյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում ընդգրկված է 32 թեկնածու։

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցության ցուցակը գլխավորում է Բերքանուշի համայնքապետարանի ղեկավար Մանվել Հայրապետյանը։ Կուսակցության ցուցակում ընդգրկված է 31 թեկնածու։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կառլեն Մկրտչյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում ընդգրկված է 71 թեկնածու։

Արարատ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի 5 քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր», «Իմ հզոր համայնք», «Կայունություն», «Հանուն Հանրապետության Ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

 «Ապրելու երկիր» կուսակցությունն առաջադրել է տնտեսագետ Վահե Հարությունյանի թեկնածությունը, կուսակցության ցուցակում ընդգրկված է 15 թեկնածու։

«Իմ հզոր համայնք» կուսակցությունն առաջադրել է Հայկ Հայկյանի թեկնածությունը, կուսակցության ցուցակում ընդգրկված է 42 թեկնածու։

«Կայունություն» կուսակցությունն առաջադրել է գիտաշխատող Ֆիրդուս Զաքարյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում ներառված է 30 թեկնածու։

«Հանուն Հանրապետության Ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունն առաջադրել է Արարատի գործող ավագանի Արսեն Հակոբյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում առաջադրված է 31 թեկնածու։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Արարատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ասլան Ավետիսյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում ընդգրկված է 35 թեկնածու։

Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի 2 քաղաքական ուժ՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

«Դավիթ Համբարձումյան» դաշինքն առաջադրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը։ Դաշինքի ցուցակում ընդգրկված է 81 թեկնածու։

«Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունն առաջադրել է ԵԿՄ տարածքային ղեկավար Սայեն Հայրապետյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում ընդգրկված է 58 թեկնածու։

Վեդի համայնքում համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 3  քաղաքական ուժ՝ «Իմ հզոր համայնք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

«Իմ հզոր համայնք» կուսակցությունն առաջադրել է Սիսավան համայնքի ղեկավար Սպարտակ Թարթիկյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում ընդգրկված է 80 թեկնածու։

«Հանրապետություն» կուսակցությունն առաջադրել է Գագիկ Հակոբյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում ընդգրկված է 52 թեկնածու։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ նշված ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 5-ին։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել