1ԳլխավորԼուրերՔաղաքականություն

Դեկտեմբերի 5-ին Արագածոտնի մարզում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

Արագածոտնի մարզում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ տեղի կունենան Աշտարակ, Թալին, Ապարան համայնքներում։

Աշտարակ համայնքում իրենց թեկնածուներին են առաջադրել 3 քաղաքական ուժ՝ «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Կարապետ Առաքելյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում առաջադրված է 28 թեկնածու։

«Հայրենիք» կուսակցությունն առաջադրել է Ազատ Զաքարյանի թեկնածությունը: Կուսակցության ցուցակում ընդգրկված է 19 թեկնածու։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Աշտարակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Թովմաս Շատվերդյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում ներառված է 81 թեկնածու։

Թալին համայնքում իրենց թեկնածուներին են առաջադրել 4 քաղաքական ուժեր՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական, «Հայք» լիբերալ, «Մեր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն առաջադրել է Թալինի ԱՏՃ-ի գլխավոր տնօրեն Անդրանիկ Մնացականյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում ներառված է 39 թեկնածու։

«Հայք» լիբերալ կուսակցությունն առաջադրել է Կարեն Գրիգոյանի թեկնածությունը: Վերջինս Թալինի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչ է։ Կուսակցության ցուցակում ընդգրկված է 44 թեկնածու։

«Մեր համայնք» կուսակցությունն առաջադրել է Տիգրան Հարությունյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում ընդգրկված է 31 թեկնածու։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Թալին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Սաֆեյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում ընդգրկված է 66 թեկնածու։

Ապարան համայնքում համամասնական ընտրակարգով պայքարը կընթանա «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև։

«Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքն առաջադրել է Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եզիազարյանի թեկնածությունը։ Դաշինքի ցուցակում ընդգրկված է 62 թեկնածու։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է նախկին ՀՀԿ-ական Էդգար Փարվանյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում ընդգրկված է 50 թեկնածու։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 36 համայնքներում։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել